12-06-2025 / 19:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը հարևանների հետ խնդիրների կարգավորումն է. փորձագետ

2024/02/28 15:53
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը բոլոր խնդրահարույց հարաբերությունների՝ հատկապես հարևանների հետ խնդիրների կարգավորումն է։ Իսկ Ֆրանսիան Երևանի հետ բազմավեկտոր, քաղաքականության խորացման հեռանկարին արձագանքողներից միայն մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական BirGün թերթի հետ զրույցում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նման գնահատական է տվել արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը։

«2020թ. պատերազմը և դրանից հետոյի ագրեսիվ գործողությունները, որոնք ավելի հավակնոտ և վտանգավոր դարձան հատկապես ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ցույց տվեցին, որ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերանայման և համակարգային փոփոխության կարիք ունի։ Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Երևանը կառուցել է միակենտրոն անվտանգային համակարգ՝ հիմնած Մոսկվայի հետ բազմաշերտ համագործակցության վրա։ Մինչդեռ այդ համակարգը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ներկայում բավարար չափով չի գործում, որի հետևանքով Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեցան ռազմավարական բնույթի կորուստներ։ 

Հետևաբար նման պայմաններում Հայաստանի անվտանգային քաղաքականության բովանդակային փոփոխության անհրաժեշտություն առաջացավ։ Իսկ այդ նպատակի հիմնական սկզբունք սահմանվեց ոչ թե մեկ կենտրոնի հետ առավելագույն ներդաշնակված անվտանգային մեխանիզմների ձևավորումը, այլ դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ հիմնված բազմագործոն տրամաբանության վրա՝ տարբեր ուղղություններով և տարբեր դերակատարների հետ շահերի համադրման հիմքով»,-ասել է Պետրոսյանը։ 

Ըստ փորձագետի՝ Հայաստանի անվտանգության համար, իհարկե, տարբեր կարևորության, բայց էական գործոններ կան․ «Օրինակ՝ Ռուսաստանի հետ շարունակվող բազմավեկտոր համագործակցությունը, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, արաբական բազմաթիվ երկրների հետ քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործարկումը, Հնդկաստանի հետ քաղաքական, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը, Իրանի հետ տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային ոլորտում նոր հեռանկարները և այլն»։ 

Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն այն համատեքստում, որ Հայաստանի ընդհանուր քաղաքականությունը միտված է սեփական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ապահովելուն՝ Պետրոսյանը նշել է․ «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Փարիզն առաջիններից էր, որն արձագանքեց Երևանի հետ բազմավեկտոր, այդ թվում նաև ռազմական և անվտանգային քաղաքականության խորացման հեռանկարին։ Ընդհանուր առմամբ, սա է իրական պատկերը, որը մերօրյա աշխարհին բնորոշ քարոզչական դիմակայության ֆոնին մեր երկրի ոչ բարեկամների կողմից շատ հաճախ միտումնավոր կերպով ներկայացվում է՝ որպես Երևանի կողմից աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու քաղաքականություն»։

Մասնագետն այսպես է եզրափակել խոսքը․ «Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը բոլոր խնդրահարույց հարաբերությունների՝ հատկապես հարևանների հետ խնդիրների կարգավորումն է։ Իսկ դա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Եվ եթե հանգուցալուծվեն խնդիրները, ապա դա ուղիղ կերպով ազդելու է նաև Հայաստանի անվտանգային քաղաքականության առաջնահերոությունների վրա, ամբողջ տարածաշրջանի խաղաղ զարգացման հեռանկարի վրա»։

Նախորդ Լուրը

Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական հասարակությունը տասնամյակներով սնվում է հայության նկատմամբ ատելությամբ. Համահայկական միություն

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025
Իրան

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025
Անվտանգություն

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական հասարակությունը տասնամյակներով սնվում է հայության նկատմամբ ատելությամբ. Համահայկական միություն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)