27-04-2026 / 20:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. Միրզոյան

2022/01/31 10:25
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝  ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:

Հունվարի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի, որը Ռուսաստանը փոխանցելու է Բաքվին: «Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», – ասել էր Լավրովը:

Հունվարի 19-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլՌԴ-իմիջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։

Այնուհետև Ադրբեջանից հնչել էին հայտարարություններ, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում, ինչին հետևեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում էր, որ սահմանազատռման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: «Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նախորդ Լուրը

Պեսկովն արձագանքել է Էրդողանի հրավերին

Հաջորդ Lուրը

Պատմական այց. Իսրայելի նախագահն առաջին անգամ այցելել է ԱՄԷ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026
Ժամանց

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Անվտանգություն

Ձյուն, քամի, մերկասառույց․ Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

27/04/2026
Հաջորդ Lուրը

Պատմական այց. Իսրայելի նախագահն առաջին անգամ այցելել է ԱՄԷ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)