Իրանական ԶԼՄ-ները վերլուծական բնույթի հրապարակումներով անդրադառնում են Արաքս գետի երկայնքով թուրք-ադրբեջանական «Եղբայրության բռունցք» կոչվող զորավարժություններին։ Զորավարժությունների հիմնական ուղերձների և պատճառների վերաբերյալ իրանական վերլուծական դաշտում տեղ գտած դիտարկումներում Region Monitor-ն առանձնացնել է հետևյալ շեշտադրումները՝
1․ Զորավարժություն անցկացնելու մեջ վատ բան չկա, բայց վերջին զորավարժություններում կիրառվել է մարտավարություն, մասնավորապես՝ Արաքս գետի անցման մարտավարությունը, ինչը հարց է առաջացնում, թե ինչպիսի պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանը։ Եթե այս զորավարժությունների անցկացման Բաքվի նպատակը Երևանին դիմակայելն էր, ապա գործնականում պարզ է, որ Հայաստանը հնարավորություն չունի պատերազմի շարունակման համար։ Եվ Ադրբեջանի միակ գետային սահմանը Իրանի հետ է, ուստի զորավարժությունների անցկացման այս եղանակը Իրանին ուղերձ հղելուց բացի այլ նպատակ չի հետապնդում։
2․ Թուրքիայի և Ադրբեջանի «Մեկ ազգ երկու պետություն» և «Մենք միասին պատասխան կտանք թշնամիներին» ընդհանուր կարգախոսները ցույց է տալիս, որ Հայաստանը այլևս ակտուալ չէ, և միանշանակ թիրախավորվում է Իրանը։
3․ Թուրքիայի համար Ադրբեջանի նավթի ու գազի առատ պաշարները կենսական աղբյուր են, մյուս կողմից էլ Թուրքիան ու Ադրբեջանը ունեն պանթյուրքիստական նկրտումներ, ինչպես նաև Բաքուն երկիրը և հասարակությունը կառավարելու կարողություն չունի և Թուրքիայի աջակցության կարիք ունի։
4․ Բաքուն դառնալով Թել Ավիվի խաղաքարը կործանարար ազդեցություն է թողնում իրանա-ադրբեջանական հարաբերությունների և նույնիսկ Ադրբեջանի ներհասարակական կյանքի վրա։ Իսրայելը փորձում է սահմանային սպառնալիքներ ստեղծել Ադրբեջանի և Իրանի սահմաններին։ Մինչ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն աճել են, Բաքուն բախվել է ԱՄՆ-ի սառը մոտեցմանը և փորձում է Թել Ավիվի հետ հարաբերություններով գրավել Վաշինգտոնին և ապահովել Իսրայելի շահերը Հարավային Կովկասում։
5․Թեհրանի և Անկարայի հարաբերությունները երկու տարածաշրջանային տերությունների մրցակցային բնույթ ունեն, սակայն, կարծես թե այս զորավարժությունները առանձնահատուկ ազդեցություն չի թողնում երկկողմ հարաբերությունների վրա։ Իրանի և Թուրքիան համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն՝ չնայած աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցությանը։
6․ «Զանգեզուրի միջանցքի» բացման ծրագիրը վերջին ամիսներին եղել է Հարավային Կովկասում անվտանգային պայմանների սրման կարևոր գործոններից մեկը, և թվում է, թե Թուրքիան և Ադրբեջանը տարբեր սցենարներ ունեն այս նախագծի իրականացման համար։ Իսկ ռազմական ճանապարհով լուծումը, հավանաբար, այդ սցենարներից մեկն է, որը վնասակար կլինի բոլոր կողմերի համար։
7․Հավանաբար, Սիոնիստական ռեժիմը անմիջական ազդեցություն է ունեցել վերջին զորավարժություններում։ Ընդհանուր առմամբ, Բաքուն շարժվում է տարածաշրջանային ու միջազգային միտումները դեմ, և այդ ճանապարհը շարունակելը շատ թանկ կարժենա Ալիևին։
8․ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» իրագործման դեպքում Իրանի ռազմական մուտք կգործի Սյունիք, որը հավանություն է արժանացել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Իրանը մտադիր չէ ռմբակոծել Բաքվին, այլ ցանկանում է Սյունիքում խուսափել ադրբեջանական զորքերի ներկայությունից։
9․ ՆԱՏՕ-ի ներկայությունը զորավարժություններին ցույց է տալիս նաև ի սկզբանե Իրանի ճիշտ ախտորոշումը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» բնույթի հետ։
10․ Ալիևը նաև փորձում է ռազմականացված պահել իր երկրի հասարակական տրամադրությունը, որպեսզի թաքցնի կոռուպցիան և անհրաժեշտ թափանցիկության բացակայությունը։
11․ Բաքվի ներկայիս զորավարժությունները զուտ փոխադարձ գործողություն է, որն ապացուցում է Թեհրանի տեսակետները միջանցքի բնույթի և Հայաստանի ու Իրանի նկատմամբ Բաքվի տրամադրվածության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել, այդ թվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականում: Տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վարժանքներին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։