Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

316

Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) քարտուղար Ռամի Սալեհը փետրվարի 13-ին հաստատել է, որ այսօր քվեարկության է դրվելու Օսմանյան Թուրքիայի կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևը օրակարգ է բերել Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնախումբը:

Սալեհը «Վաթան» թերթին հայտնել է, որ ճանաչումը վաղուց է տեղի ունեցել, սակայն անհրաժեշտ է ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել:

Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնախմբի նախագահ Նորա Արիսյանը ընդգծել է, որ այս որոշումը պատմական է, և սիրիացի բազմաթիվ խորհրդարանականներ են այս հարցը արծածել, իսկ 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: