04-04-2026 / 02:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի պատգամավորի ձերբակալությունը․ քաղաքական պատվեր, թե՞ արդարադատություն

2021/08/10 12:38
Ադրբեջան, Քաղաքականություն

Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ Էլդենիզ Սալիմովի կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ ուժի կիրառման մասին տեղեկատվությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ադրբեջանական հասարակությունում, լայնորեն մեկնաբանվեց նաև մամուլում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ, ընդունեց իր սխալն ու ներողություն խնդրեց, սակայն գործն այսքանով չավարտվեց։

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի խորհրդարանը հրավիրված արտահերթ նիստի ժամանակ պատգամավորին զրկեց անձեռնմխելիությունից, ինչից հետո դատարանի որոշմամբ՝  Սալիմովի նկատմամբ 3 ամսով կալանքն ընտրվեց խափանման միջոց։ 

Հանրային-քաղաքական քննարկումներում շեշտվեց, որ պետական մակարդակով գործին նման հնչեղություն տալն ամենայն հավանականությամբ պայմանավորված է քաղաքական պատվերով, քանի որ Ադրբեջանում բազմաթիվ նման դեպքեր են եղել, բայց որևէ մեկի հետ կապված նման մեծ գործընթաց չի սկսվել։ 


Երեկ ադրբեջանական Azad söz յութուբյան ալիքը, անդրադառնալով թեմային, բացահայտել է գործի հետ կապված հնարավոր քաղաքական շարժառիթները։ Ադրբեջանի խորհրդրանի՝ Միլլի Մեջլիսի սեփական անանուն աղբյուրներին հղում անելով՝ Azad söz-ը հայտնել է, որ պատգամավոր Էլդենիզ Սալիմովի աղմկահարույց ձերբակալության իրական պատճառը եղել է ոչ միայն ոստիկանին վիրավորելն ու ծեծի ենթարկելը, այլև գլխավորապես ալկոհոլի ազդեցության տակ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի և առաջին տիկին Մ․ Ալիևայի հասցեին հնչեցրած հայհոյախառն վիրավորանքները։

Հատկանշական է, որ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, խոսելով Սալիմովի մասին, պատգամավոր Թահիր Քերիմլին, ամենայն հավանականությամբ տեղյակ լինելով դեպքի մանրամասներին, հարց էր բարձրացրել՝ «ոստիկանը տեր ունի՞, իսկ պատգամավորը ո՞չ», ինչն առաջացրել էր խորհրդարանի նախագահ Ս․ Գաֆարովայի վրդովմունքը։

Նշենք, որ հուլիսի 29-ին պատգամավոր Էլդենիզ Սալիմովը Խաչմազ քաղաքի ռեստորաններից մեկում ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել և ուժ է կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ, որը պահանջել էր պահպանել կարանտինային ռեժիմի կանոնները։ Գործի նախաքննությունը վարող գլխավոր դատախազույթունը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար դիմել էր Ադրբեջանի խորհրդարանին։

Նախորդ Լուրը

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարն Իրանին կոչ կանի վերադառնալ միջուկային գործարքի հարցով բանակցություններին

Հաջորդ Lուրը

Զաս. «Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Հաջորդ Lուրը

Զաս. «Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)