01-08-2026 / 12:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ջարեդ Քուշները՝ Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

2022/02/15 12:52
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ջարեդ Քուշների և Ավի Բերկովիչի թեկնածությունն առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար՝ Իսրայելի և արաբական մի քանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման միջնորդության առնչությամբ:

««Աբրահամյան արձանագրությունները», որոնք ստորագրվել են 2020 թվականին, վերջին տասնամյակների ընթացքում ամենակարևոր դիվանագիտական բեկումն է Իսրայելի և արաբական երկրների միջև»,- ասել է կոնգրեսմեն Լի Զելդինը, ով Քուշների և Բերկովիչի թեկնածությունն է առաջադրել Նոբելյան մրցանակի համար:

Ջարեդ Քուշները Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականն էր: Իսկ Ավի Բերկովիչը  Քուշների հետ 2020 թվականի ԱՄՆ միջնորդության գործընթացում գլխավոր բանակցողն էր:

Հատկանշական է, որ  Թրամփը հայտարարել  էր, որ արժանի է խաղաղության մրցանակի, քանի որ իր ղեկավարած վարչակազմն է միջնորդել համաձայնագրերի ստորագրումը: Սակայն պարզ չէ, թե ինչու Զելդինը նախկին նախագահին չէր ընդգրկել թեկնածուների շարքում:

Նշենք, որ «Աբրահամյան արձանագրությունները» ստորագրվել են 2020 թվականին, համաձայն որի՝ Իսրայելը կարգավորել է դիվանագիտական հարաբերությունները Սուդանի, Բահրեյնի, Մարոկկոյի և ԱՄԷ-ի- հետ: Վերջին երեք պետությունների հետ Իսրայելն արդեն փոխանակվել է դիվանագիտական ներկայացուցչություններով, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր մակարդակի այցեր են կատարել այդ երկրներ: Բացի այդ, Իսրայելի քաղաքական շրջանակներում պարբերաբար նշում են, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել «Աբրահամյան արձանագրությունների» շարքը: Սակայն որոշ արաբական երկրներ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, հայտարարել են, որ անհնար է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց պաղեստինյան խնդրի լուծման «երկու պետություն սկզբունքով»:

Նախորդ Լուրը

Իսրայելի վարչապետը պաշտոնական առաջին այցն է կատարել Բահրեյն

Հաջորդ Lուրը

Դամասկոսում զինվորական ավտոբուս է պայթել. Կա մեկ զոհ

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Դամասկոսում զինվորական ավտոբուս է պայթել. Կա մեկ զոհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)