16-07-2025 / 03:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս քաղաքագետ. «Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջովին տարբեր քաշային կարգերում են»

2022/02/23 17:26
Թուրքիա, Տեսակետ, Քաղաքականություն

Regionmonitor լրատվամիջոցը 44-օրյա պատերազմից հետո Հվ. Կովկասում Թուրքիայի քաղաքականության, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ զրուցել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի հետ։

Թուրքիան շարունակում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ Թուրքիան փորձում է տնտեսական և ռազմական ներկայություն ապահովել այն շրջաններում, որոնք Մոսկվայի ազդեցության գոտում են:

Կարծում եմ այստեղ խնդիրը ոչ թե ազդեցության գոտիների, այլ այն ռազմավարության մասին է, որը վարում է Թուրքիան: Ռուսաստանը չի հավակնում ազդեցության գոտիներին, Ռուսաստանը խոսում է անվտանգության անբաժանելիության մասին։ Այս համատեքստում Թուրքիայի դիրքորոշումը քննադատության է ենթարկվում, քանի որ նրա միջամտությունը տարածաշրջանային երկարաժամկետ հակամարտությանը և կողմերից մեկին լայնածավալ ռազմական օգնության տրամադրումը հնարավորություն չեն տալիս Անկարային միջնորդ կամ տարածաշրջանային անվտանգության հուսալի երաշխավոր դիտարկել:

Ինչ վերաբերում է տնտեսական ներթափանցմանը, ապա Թուրքիան ամենախոշոր ներդրողը չէ Հարավային Կովկասում և տեսանելի ապագայում քիչ հավանական է, որ լինի։ Ես չէի գերագնահատի Թուրքիայի տնտեսության դինամիզմը և դրա տեխնոլոգիական մակարդակը։ Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջովին տարբեր քաշային կատեգորիաներում են։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ թուրքական կողմն ամեն ինչ հիանալի հասկանում է: Չնայած Անկարան օգտվում է բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային իրավիճակը:


Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Էրդողանն  այս նախաձեռնություններով (Պուտինի ու Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ) փորձում է բարձրացնել սեփական հեղինակությունը միջազգային հարթակում:

Կարծում եմ, որ նա բարձրացնում է հեղինակությունը իր իսկ  կողմնակիցների շրջանում, բայց այստեղ կա մեկ խնդիր: Նախ եկեք հիշենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները վերջին 20 տարիների ընթացքում: 2002թ.-ին Էրդողանն եկավ իշխանության: Նրա գլխավորած չափավոր իսլամիստական կուսակցությունը եկավ իշխանության և կարողացավ պահել այն: Նա սկսեց իրականացնել տնտեսական բարեփոխումներ, ինչի շնորհիվ Թուրքիայում գրանցվեց տնտեսական աճ:  Այնուհետև Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան փորձեց անդամագրվել Եվրամիությանը և շահել ԱՄՆ-ի վստահությունը, որը ի դեմս Թուրքիայի տեսնում էր  լիբերալ  իսլամի օրինակ ամբողջ Մերձավոր Արևելքի համար:

Սակայն պարզվեց, որ Թուրքիային թույլ չտվեցին անդամագրվել Եվրամիությանն, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացան, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ռազմական գործողություն սկսեց Իրաքում, որը աջակցություն չգտավ Թուրքիայի կողմից:  Ակտիվացավ քրդական հիմնախնդիրը, չնայած նրան, որ Էրդողանը ձեռնարկեց շատ քայլեր, քրդերի հետ հաշտվելու համար: Նույնիսկ ավելի շատ քայլեր ձեռնարկեց, քան իր նախորդներն:  Այնուհետև ի հայտ եկավ «0 խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը: Որոշ սահմանափակ հաջողությունները գրանցվեցին հենց այդ գործընթացի շրջանակներում: Հետագայում սկսվեց «Արաբական գարունը»: Սկզբում Թուրքիան իրեն տեսնում էր, որպես բենեֆիցիար, եթե ոչ որպես «Արաբական գարնան» առաջնորդ: Բայց ինչպես հետագայում պարզվեց «Արաբական գարունը» վերածվեց քաղաքացիական պատերազմների, բռնատիրությունների, ինչպես Եգիպտոսի դեպքում էր: Պարզվեց, որ այստեղ էլ Թուրքիան որսալու ոչինչ չուներ: Հետագայում մեծ հույսեր կային Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ,  երբ Թուրքիան լիովին վերանայեց  սիրիական քաղաքականությունն, աջակցելով Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին: Սակայն 2015թ.-ին Ռուսաստանը հայտնվեց Սիրիայում և նորից կրկնվեց այն իրավիճակը, երբ Թուրքիան մնաց ձեռնունայն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Նախորդ Լուրը

Թուրքիան Հայաստանից ակնկալում է դրական մոտեցման շարունակություն. Էրդողան

Հաջորդ Lուրը

SANA. Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը, սպանվել է 3 զինծառայող

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025
Թուրքիա

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025
Թուրքիա

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

15/07/2025
Հաջորդ Lուրը

SANA. Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը, սպանվել է 3 զինծառայող

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

15/07/2025

Etihad Airways-ը մեկնարկում է Երևան-Աբու Դաբի երթուղին. չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտից

15/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)