04-05-2026 / 16:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը չի դիտարկում Չեչնիայի հետ կապող ճանապարհի շինարարության հարց

2022/03/18 19:29
Վրաստան, Տեսակետ

Վերջին օրերին ռուսական, վրացական և հայկական մեդիայում լուրեր են շրջանառվում, թե Վրաստանն ու Չեչնիան կապող ճանապարհ է կառուցվելու։ Թեմային մարտի 17-ին անդրադարձել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հայտարարելով, որ «Վրաստանը երբեք չի դիտարկել և չի դիտարկում Չեչնիային կապող ճանապարհի շինարարության հարց։ Նման հարց վրացական օրակարգում երբեք չի եղել»։

Հարկ է նշել, որ ճանապարհի հնարավոր կառուցման մասին մի քանի անգամ խոսել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին 2019-ին տարեկան մամուլի ասուլիսում ասել էր, որ գաղափարհը նպատակահարմար է, բայց ՌԴ տրանսպորտի նախարարության պլաններում այն չկա։

Նշենք, որ  այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև բացառապես հաղորդակցություն կա միայն Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցակետով։

Այնուամենայնիվ, Չեչնիայի կողմից դեպի Վրաստանի սահման գրունտային ճանապարհ կա, այն կառուցվում էր 1990-ականներին, սակայն 1998 թվականից շինարարական աշխատանքները դադարեցվել են Չեչնիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման և հետագայում պատերազմների պատճառով։ Չեչենական կողմից ճանապարհը հասնում է գրեթե վրացական Շաթիլիին։ Վրաստանի Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի շրջանները սահմանակից են Չեչնիայի հետ։ Տարբեր տվյալներով՝ չեչենական պատերազմների ժամանակ մարդիկ փորձել են հատել Վրաստանի հետ սահմանը և ապաստան գտնել հարևանների մոտ։

Նոր ճանապարհի հնարավոր կառուցման և դրա գործարկման հարցով Չեչնիայի շահագրգռվածությունը լիովին հասկանալի է։ Ներկայում Վրաստանին ու Ռուսաստանին կապում է Ռազմավիրական ճանապարհը, որը անցնում է Վլադիկավկազով, այսինքն՝ Հյուսիսային Օսիայով։ Ռուսաստանի մայրաքաղաք կամ այլ քաղաքներ հասնելու համար բեռնափոխադրումներ իրականացվում են Կաբարդինա-Բալկարիայով և այլ երկրամասերով։ Այսինքն՝ Չեչնիան լոգիստիկ առումով ներառված չէ տրանսպորտային հաղորդակցությանը։

Վրաստան-Չեչնիա ճանապարհի հնարավոր կառուցման և շահագործման պարագայում չի բացառվում, որ բեռնափոխադրումների մի մասը կարող է անցնել Չեչնիայով և հանրապետությունը հնարավորություն կստանա կապող օղակ դառնալ, ինչպես նաև Վրաստանի միջոցով կկապվի հարավի պետությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի։

Վրաստանը նոր ճանապարհի շինարարությունը չի դիտարկում, դրա փոխարեն մեծ թափով իրականացնում են Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում 23 կիլոմետրանոց ճանապարհի, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման աշխատանքներ։ Քվեշեթի-Կոբին Կոբի-Գուդաուրի խնդրահարույց հատվածը շրջանցող մասն է։ Գուդաուրի-Կոբի վտանգավոր հատվածը ձմռանը եղանակային վատ պայմանների պատճառով փակում էր Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող Ռազմավիրական ճանապարհը։ Նոր թունելի կառուցումը հնարավորություն է տալու բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներին, այդ թվում՝ հսյկական, ժամանակ խնայել «Վերին Լարս» անցակետ հասնելու համար։

Հասմիկ Մելիքսեթյան

Նախորդ Լուրը

«Ադրբեջանում իշխող միատար ռեժիմը կառավարվում է Ալիևների ընտանիքների կողմից, որոնք իշխանության ղեկին են արդեն գրեթե 30 տարի». Freedom House

Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահն այցելել է Արաբական էմիրություններ. իրավիճակ է փոխվել

Այլ Լուրեր

Հայաստան

«Նոր տրանսպորտային միջանցքներ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն Հարավային Կովկասում». վրացի փորձագետի գնահատականը

29/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հարավային Կովկաս

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահն այցելել է Արաբական էմիրություններ. իրավիճակ է փոխվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)