15-05-2025 / 02:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը. JPost-ը նշել է 3 հիմնական պատճառ

2022/04/25 14:14
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելական Jerusalem Post (JPost) պարբերականում «Իսրայելի մշուշոտ հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հետ» վերնագրով հոդված է հրապարակվել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի ֆոնին:

Իսրայելի Կնեսետի (խորհրդարան) պատգամավոր Մոսսի Ռազը ապրիլի 24-ին այցելել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Այնուամենայնիվ իսրայելցի պաշտոնյաների շրջանակում լայն տարածում չունի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Ըստ հրապարակման՝ տրամաբանական է թվում, որ Իսրայելը ոգեկոչում է ցեղասպանությունը, քանի որ Իսրայել պետությունը հենց ստեղծվել է հոլոքոստը վերապրածների ջանքերով: Սակայն ինչու՞ մինչ օրս Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը:

Հոդվածում վերոնշյալի կապակցությամբ մատնանշվել է 3 պատճառ.

Նախևառաջ՝ շատ երկրներ միայն վերջին շրջանում են սկսել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օրինակ՝ Սպիտակ տունը տարիներ շարունակ հրաժարվում էր ճանաչել ցեղասպանությունը՝ գտնվելով Վաշինգտոնում ակտիվորեն գործող և թուրքական աջակցությունը վայելող լոբբիի ճնշման տակ: Բայդենն առաջին էր, ով դեմ գնաց Թուրքիայի սպառնալիքներին և անցյալ տարի ճանաչեց ցեղասպանությունը:

Երկրորդ կարևոր  պատճառը Անկարայի և Երուսաղեմի սերտ հարաբերություններն են: Այս հարաբերություններն են ազդեցություն ունենում, որ շատ հայ ակտիվիստներ պրոպաղեստինյան դիրքորոշում ունենան:

Հաջորդը Իսրայելի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ: Ադրբեջանամետ գրողները հաճախ փորձել են ադրբեջանցիների դեմ կատարվող վայրագությունները վերագրել Հայաստանին: Նշվում է նաև, որ յուրաքանչյուր կողմ փորձում է ստիպել Իսրայելին և իսրայելական լրատվամիջոցներին ճանաչել սեփական պնդումները:

Հոդվածում ընդգծվել է, որ ընդհանուր առմամբ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիային «չվիրավորելու» կամ «չսադրելու» միտումով:

«Այսպիսով՝ Իսրայելում քաղաքականությունը և Թուրքիային զայրացնելու վախը շարունակում են ստվերում թողնել 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունների ճանաչումը որպես ցեղասպանություն», նշվել է հոդվածում:

Նախորդ Լուրը

ՌԴ-ն գնահատում է ուկրաինական ճգնաժամի հարցով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը

Հաջորդ Lուրը

Տրիպոլի նավահանգստում նավ է խորտակվել, որում եղել է մոտ 60 մարդ

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025
Անվտանգություն

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025
Թուրքիա

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Հաջորդ Lուրը

Տրիպոլի նավահանգստում նավ է խորտակվել, որում եղել է մոտ 60 մարդ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)