Տրիպոլի նավահանգստում նավ է խորտակվել, որում եղել է մոտ 60 մարդ

129

Լիբանանի Տրիպոլիի նավահանգստի մոտակայքում 60 անձանց տեղափոխող նավը խորտակվել է:

Համաձայն Լիբանանի ազգայի ժողովի Twitter-ի պաշտոնական էջի՝ նավի ուղևորներն անօրինական ճանապարհով պատրաստվում էին լքել երկիրը։

Սահմանապահներին հաջողվել է փրկել 17 անձանց՝ այդ թվում մեկ երեխայի, իսկ 27 անձանց ճակատագիրը մնում է անհայտ։

Նշենք, որ Լիբանանում աննախադեպ տնտեսական ճգնաժամ է տիրում, որն ըստ Համաշխարհային բանկի՝ այն մասշտաբի է, որը հատուկ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրներին:

Ազգային արժույթը արժեզրկվել է մոտ 90 տոկոսով, իսկ բնակչության մեծ մասը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: