Միրզոյանը հայտնել է, թե ինչու չի կայացել Հայաստան–Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը

228

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, թե ինչու չի կայացել Հայաստան–Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը, որը նախատեսված էր մայիսի 16-17-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:

«Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– ասել է Արարատ Միրզոյանը: