19-06-2025 / 07:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումները շարունակվում են. Թեհրանը կոշտ է արձագանում

2022/06/16 16:28
Ադրբեջան, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Հունիսի 3-ին Ադրբեջանի Գոբուստանի բանտում պատիժ կրող «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեն հացադուլ է սկսել։ Բաղըրզադեն, որը «Մուսուլմանական միասնության» մի խումբ անդամների հետ ձերբակալվել է 2015թ.՝ Նարդարան կրոնական ավանում Բաքվի ուժայինների հատուկ գործողության ժամանակ, բողոքում է Ադրբեջանի ոստիկանությունում հավատացյալների նկատմամբ կտտանքների և իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ալլահին վիրավորելու դեմ:   

Բաղըրզադեի կնոջ՝ Լեյլա Իսմայիլզադեի փոխանցմամբ՝ նրա բողոքը կապված է մայիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առջևից 5 հավատացյալի՝ այդ թվում նաև «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ Իմրան Մամեդլիի, Էլգիզ Մամեդովի և Աղալը Յահյաևի ձերբակալման ընթացքի հետ։ Այդ օրը նրանք դատարանի առջև հետևելիս են եղել շարժման անդամ Ռազի Աբբասովի վճռի ընթերցմանը, որ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Ձերբակալությունից ժամեր անց ազատ արձակված ակտիվիստ Մայիլ Քերիմովը պատմել է, որ իրեն կտտանքների են ենթարկել ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Նույնաբնույթ հայտարարություն է արել նաև «Մուսուլմանական միասնության» մեկ այլ ակտիվիստ Սուլեյման Ալեքպերովը։ Մասնավորապես, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ալեքպերովը նշել է, որ ծեծն ու խոշտանգումներն ուղեկցվել են վիրավորանքներով, այդ թվում՝ ուղղված Ալլահին։

Թալեհ Բաղըրզադեի հացադուլին և Ալլահին ուղղված անպարկեշտ արտահայտություններ արած ուժայիններին պատժելու պահանջին միացել են բանտում գտնվող այլ ակտիվիստներ  նույնպես։ Մայիսի 13-ին արդեն «Մուսուլմանական միասնության» անդամ Էլչին Գասիմովը հայտարարել է, որ  հացադուլ անողների թիվը հասնում է 10-ի, սակայն իշխանություններն անտեսում են ակցիան։ «Մենք չենք խոսում հացադուլավորների և նրանց ընտանիքների մասին, մենք կոչ ենք անում իշխանություններին հարգել Բարձրյալին։ Թող հետաքննություն անցկացնեն և պատժեն մեղավորներին», – ընդգծել է նա։

«Ադրբեջանն Իսրայելի  առջև հակաշիայականության պարտավորություն է ստանձնել…»

Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ այս ճնշումներն ու Ալլահին ուղղված վիրավորանքը չի վրիպել Իրանի աչքերից: Իսլամական հանրապետությունից արձագանքներ եղել են թե՛ հայտարարությունների, թե՛ բողոքի ակցիաների տեսքով:

Իրանական առաջին արձագանքը եղել է Արևելյան Ատրպատական նահանգից: Թավրիզի մի խումբ հոգևորականներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանում հավատացյալների ճնշումներն ու կրոնական սրբությունների անարգումը: Այնուհետև համատեղ հայտարարությամբ են հանդես եել նաև Արդաբիլ նահանգի կրոնական սեմինարիաների ուսանողներն ու դասախոսները: 

Հայտարարություններին հաջորդել են արդեն բողոքի ակցիաները: Հաջակցություն ադրբեջանցի հավատացյալների՝ նախ ակցիա է անցկացվել Թեհրանի համալսարանում: Այնուհետև Արևմտյան Ատրպատական և Արևելյան Ատրպատական նահանգների մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ: Իսկ հունիսի 15-ին բողոքի ակցիա է անցկացվել Թեհրանում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ: 

Ադրբեջանի բանտարկված հավատացյալների հացադուլի թեման ակտիվորեն լուսաբանվել է նաև իրանական ԶԼՄ-ներում: Խնդրի շուրջ մեկնաբանություններ են տվել իրանցի փորձագետները: Թե՛ հոգևորականների հայտարարություններում, և թե՛ փորձագիտական գնահատականներում հատկապես շեշտադրվել է, որ Ադրբեջանում իսլամատյացությունը սաստկացել է այդ երկրում Իսրայելի ազդեցության հետևանքով: «Ցավոք, Ադրբեջանը, կարծես, Ղարաբաղի 2-րդ պատերազմի ժամանակ սիոնիստական ռեժիմի առջև հակաշիայականության պարտավորություն է ստանձնել»,- նկատել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին:

Իրանի «Ուսանողական  բասիջ» կազմակերպության հայտարարության մեջ էլ նշվել է. «Իսրայելի համար անվտանգ հենակետի վերածված Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել կեղծ պատրվակներով և իսլամին հետևելու համար կալանավորված քաղբանտարկյալներին և դադարեցնել երկրում իսլամական շարժումների առաջնորդների նկատմամբ ճնշումները»:

Ադրբեջանի իշխանությունների հակաիսլամական քաղաքականության մեջ իրանցի փորձագետները Իսրայելից բացի նաև թուրքական հետք են տեսել: «2010թ. մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Բաքվի իշխանությունները ենթարկվում Թուրքիայի ու սիոնիստական ռեժիմի ցանկություններին: Անկարայի ու Թել Ավիվի քաղաքականությունը ուղղված է նաև Իրանին սահմանակից թալիշաբնակ շրջաններում շիաների թուլացմանը, ինչը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը»- համոզմունք է հայտնել միջազգային հարցերով փորձագետ Հիրադ Մոխայերին: 

Նկատենք, որ Ադրբեջանի իշխանությունները ավանդաբար վարում են շիա հավատացյալներին ճնշելու քաղաքականություն, որը միշտ արժանացել է Իրանի սուր քննադատությանը: Իրանցի հոգևորականները, քաղաքական գործիչները երկրի իշխանություններին անգամ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերանայելու կոչ են արել: Եվ այս օրերին հնչող քննադատությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում կան անհաղթահարելի խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում: 

Նախորդ Լուրը

Իրանի նախագահն ընդունել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի

Հաջորդ Lուրը

Ռուս թուրքագետը՝ Սիրիայում ռազմական գործողության հնարավորության մասին. «Անկարան կրակի հետ է խաղում»

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Ռուս թուրքագետը՝ Սիրիայում ռազմական գործողության հնարավորության մասին. «Անկարան կրակի հետ է խաղում»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)