03-02-2026 / 21:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԱԱԳԽ քարտուղարի՝ Հայաստան այցի գլխավոր ուղերձները

2022/07/08 12:25
Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հուլիսի 7-ին Հայաստան էր այցելել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում եռացող քաղաքական գործընթացերի համատեքստում(չնայած, որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում նաև քաղաքականությունն է պասիվ փուլ տեղափոխվում) իրանցի նման կալիբրի պաշտոնյայի այցը Հայաստան բնավ պատահական չէ։ Անշուշտ, պետք է նշել, որ ընթացիկ շաբաթ կարևոր փոխայցելություններ են գրանցվել նաև Իրանի և Ադրբեջանի միջև։

Շամխանիի հետ Հայաստանում անցկացված բանակցությունների վերաբերյալ տարածված հաղորդագրություններում ներառված մի շարք կետեր(որոնք կազմել են տեքստերի բովանդակության առանցքը) թույլ են տալիս ընդգծել, որ քննարկումներում շոշափված հանգուցային հարցը ՀՀ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի («Զանգեզուրի միջանցք») վերաբերյալ իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որը լիովին համընկնում է գործընթացի հետ կապված հայկական մոտեցմանը։

Չնայած բառացի շարադրված չէ, այնուամենայնիվ հնչած ուղերձների ենթատեքստում ակնհայտ կերպով վերահաստատվում է «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի հետ սահմանի անխախտությունն Իրանի համար կարմիր գիծ է» իրանական հայտնի կանխադրույթը։

Հարկ է փաստել, որ վերոգրյալը հերթական հավաստիքն է առ այն, որ Սյունիքի(Հայաստան-Իրան սահման) նկատմամբ որևէ արտաքին հավակնությունների բացառումը տարածաշրջանում վերադիրքավորման Իրանի առանցքային սկզբունքներից է, որի խախտումը լրջագույն անվտանգային խնդիր է նաև Իրանի համար՝ դեպի Հյուսիս և Արևմուտք թյուրքական «աքցանը» բացառելու տեսանկյունից։

Մամուլի հաղորդագրությունների թեմատիկ ուղերձները՝ ստորև.

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունից

1. Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

2. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

3. Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունից՝

4. Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Բայդենը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին. Սպիտակ տուն

Հաջորդ Lուրը

Էրդողանը շուտով այցելելու է Իրան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Հարավային Կովկաս

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը շուտով այցելելու է Իրան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)