03-02-2026 / 03:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդունվել է Իրան-Ռուսաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունը

2022/07/20 11:03
Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թեհրանում Իրանի, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի եռակողմ հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, տեղեկացնում է Իրանի նախագահի գրասենյակը:

Հայտարարությունը՝ ստորև.

· Կողմերը քննարկել են վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները, ընդգծել եռակողմ համագործակցության անհրաժեշտությունը:

· Ընդգծել են իրենց անսասան հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Շեշտադրվել է, որ այդ սկզբունքները պետք է հարգվեն բոլորի կողմից և ոչ մի գործողություն չպետք է խախտի այդ սկզբունքները:

· Նրանք իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բոլոր ձևերով և դրսևորումներով։ Կողմերը դատապարտել են Սիրիայի տարբեր շրջաններում տարբեր անուններով ահաբեկչական խմբավորումների և նրանց հարակից խմբերի ներկայությունն ու ակտիվությունը, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների վրա ուղղված հարձակումները, որոնք անմեղ մարդկանց կորստի են հանգեցնում: Ընդգծել են հյուսիսային Սիրիայի հետ կապված բոլոր միջոցառումների լիարժեք իրականացման
անհրաժեշտությունը:

· Այս առումով ընդգծվել է, որ անընդունելի են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով տեղում նոր իրողություններ ստեղծելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ ինքնավարության անօրինական նախաձեռնությունները: Ընդգծվել է, որ պետք է դիմակայել անջատողական օրակարգերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թուլացմանը, ինչպես նաև սպառնալիք են հարևան երկրների ազգային անվտանգությանը:

· Քննարկվել է Սիրիայի հյուսիսում իրադրությունը և ընդգծվել, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության հնարավոր է հասնել միայն Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ, և այդ նպատակով որոշել են համակարգել իրենց ջանքերը։
Նրանք դեմ են արտահայտվել Սիրիայի պատկանող նավթի բռնազավթմանն ու ապօրինի վաճառքին:

· Եվս մեկ անգամ ընդգծվել է կողմերի վճռականությունը շարունակելու համագործակցությունը՝ վերջնականապես ոչնչացնելու ահաբեկչական բոլոր տարրերին, խմբերին, կազմակերպություններին:

· Մանրամասն քննարկվել է իրավիճակը Իդլիբի դեէսկալացիոն գոտում: Ընդգծվել է խաղաղության պահպանման, Իդլիբի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը։ Նրանք մտահոգություն են հայտնել ահաբեկչական խմբավորումների առկայության և գործունեության առնչությամբ, որոնք սպառնում են խաղաղ բնակչությանը: Կողմերը պայմանավորվել են ավելի շատ ջանքեր գործադրել Իդլիբի դեէսկալացիոն գոտում և նրա շրջակայքում իրավիճակի կայուն կարգավորումը, այդ թվում՝ հումանիտար իրավիճակը ապահովելու համար;

· Խորը մտահագություն են հայտնել Սիրիայում մարդասիրական իրադրության ու միակողմանի պատժամիջոցների առնչությամբ, որոնք հակասում են մարդասիրական իրավունքին ու ՄԱԿ կանոնադրությանը, ինչպես նաև Սիրիայի որոշ շրջանների նկատմամբ կիրառվող բացառություններին, որոնք կարող են նպաստել անջատողականության օրակարգին: Միջազգային կազմակերպություններին կոչ է արվել մարդասիրական օգնությունը տրամադրել թափանցիկ և բոլոր սիրիացիներն:

· Ընդգծվել է, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել միայն ներքաղաքականգործընթացի միջոցով:

· Կողմերը շեշտադրել են Աստանայի գործընթացում համապատասխան աշխատանքային խմբի շրջանակներում կալանավորների փոխադարձ ազատ արձակումը շարունակելու իրենց վճռականությունը։ Նրանք ընդգծել են, որ այս աշխատանքային խումբը եզակի մեխանիզմ է, որն արդյունավետ է սիրիական կողմերի միջև վստահություն ստեղծելու համար, և դրա գոյությունն անհրաժեշտություն է:

·   Նշելով, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք ունեն վերադառնալու և աջակցություն ստանալու իրավունք՝ կողմերը շեշտել են նրանց կամավոր և անվտանգ վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ նրանք միջազգային հանրությանը կոչ են արել համապատասխան օգնություն ցուցաբերել փախստականներին վերաբնակեցնելու և բնականոն կյանքին վերադարձնալու հարցում:

· Դատապարտել են Սիրիայի վրա սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նրանք այդ հարձակումները համարել են միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում, ինչպես նաև տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնող գործոն:

· Սիրիական հարցից զատ՝ կողմերը ընդգծել են եռակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

·  Պայմանավորվել են Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել մինչև 2022-ի տարեվերջ, Ռուսաստանում:

 

Նախորդ Լուրը

Խամենեին կրկնել է. «Թեհրանը երբեք չի հանդուրժելու քաղաքականություն, որը կհանգեցնի Իրանի և Հայաստանի սահմանի փակմանը»

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է դուրս գան ամբողջ տարածաշրջանից, այդ թվում՝ Սիրիայից. Իրանի նախագահ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է դուրս գան ամբողջ տարածաշրջանից, այդ թվում՝ Սիրիայից. Իրանի նախագահ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)