20-05-2025 / 17:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել. Զախարովա

2022/09/15 16:41
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

«Չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը, փորձագետների կողմից կատարվածի վերլուծությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Եվ, հավանաբար, սա է գլխավոր առաջնահերթությունը»,-հայտարարեց Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան: Բանակցությունների հիմնական թեման խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումն է։ Մենք ձգտում ենք մերձեցնել կողմերի դիրքորոշումները, և վստահեցնում եմ, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,-ասազ Զախարովան։

Հարցին, թե հաշտեցման կոնկրետ ի՞նչ ուղիներ կարող են լինել՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց. «Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանում մնում են կարգավորման հիմքը։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրման առնչությամբ ՌԴ դիրքորոշումը մանրամասն ներկայացված է ԱԳՆ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց. «Հրադադարի առաջին պայմանավորվածությունից հետո, ցավոք, կրկին փոխհրաձգություններ եղան։ Երեկ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, և մենք ակնկալում ենք, որ այն կհարգվի։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եռակողմ հանձնաժողովի շրջանակներում»:

Զախարովան ընդգծեց, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է լարվածությունը թուլացնելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման հարցն ուշադրության կենտրոնում կլինի նաև Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, որը նախատեսված է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում»,-ասաց նա։

Նրա խոսքով, զգալի ջանքեր են գործադրվում պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության միջոցով։

«Մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի հասնելու և ադրբեջանական ու հայկական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու համար»,-ասաց Զախարավան։

Նախորդ Լուրը

Իրանցի լրագրող. հայ-իրանական սահմանին գտնվող զինված ուժերը բերված են պատրաստվածության ամենաբարձր աստիճանի

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի, Պուտինի և Բլինկենի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հայաստան

Հայաստան-Վրաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

20/05/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի, Պուտինի և Բլինկենի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)