04-04-2026 / 03:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

2022/11/28 12:54
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, իսկ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից», – ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.), այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

«Եթե խոշոր հաշվով գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում… Տարածաշրջանի երկրները գնում են այդ ճանապարհով, ինչը շատ լավ է», – հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը։

Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը «բարձր պատրաստվածություն» ունի։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների համալիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակում, փաստաթուղթն ընդհանուր առմամբ համարվում է պատրաստ, սակայն մի շարք կետերի հետ կապված լրամշակումների կարիք կա:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են. Չարանջիտ Սինգհ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են. Չարանջիտ Սինգհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)