14-10-2026 / 18:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ալ-Թանի տոհմի 144-ամյա գահակալմամբ Կատարում նշվել է Ազգային տոնը

2022/12/19 16:47
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Կատարում դեկտեմբերի 18-ը նշում են որպես Ազգային տոն՝ ի հիշատակ Կատարի միավորման տարեդարձի Ալ-Թանիի դինաստիայի ներքո: Պատմականորեն սա այն օրն է, երբ շեյխ Ջասիմ բն Մուհամմադ բըն Թանին միավորեց Կատարը որպես մեկ պետություն դեռևս 144 տարի առաջ՝ 1878 թվականին:

Թեև այս օրը որպես տոն առաջին անգամ սահմանվել է 2007 թվականին Էմիր շեյխ Թամիմ բն Համադ Ալ-Թանիի կողմից, այնուամենայնիվ, Ալ-Թանի տոհմն ավելի վաղ ժամանակներից է գործում:

Կատարի էմիր շեյխ Թամիմ բն Համադ Ալ-Թանի

Թանիի  տոհմը արաբական հնագույն և հզոր ցեղերից է, որի հիմնադրման տարեթիվը հասնում է մինչև 17-րդ դար: Ավելին, Ալ-Թանին սերում է Բանու Հանզալա ցեղից, որն էլ իր հերթին ավելի մեծ և զորեղ Բանու Թամիմ ցեղի ճյուղն է:

Ժամանակի ընթացքում Ալ-Թանիները բնակություն են հաստատել այժմյան Կատարում և նրանց տոհմը սկսել է ավելի մեծ ազդեցություն և հզորություն ձեռք բերել թերակղզում:

Երկար տարիներ Ալ-Թանիի տոհմը իշխանության համար պայքարում էր արաբական մրցակից մյուս ցեղի՝ Խալիֆայի տոհմի հետ, որն այսօր Բահրեյնում հայտնի իշխող թագավորական տոհմ է: Այս հակասություններն ու մրցակցությունն ի վերջո հանգեցրին Կատարի միավորմանը: Հետևաբար, 1851 թվականին Մուհամմադ բն Ալ-Թանին դարձավ Կատարի առաջին էմիրը:

Սակայն սա ամենևին չէր նշանակում, որ Մուհամմադ բն Ալ-Թանին Կատարում լիակատար վերահսկողություն ուներ: Չմոռանանք, որ այդ ժամանակահատվածում Կատարն Օսմանյան կայսրության մաս էր կազմում:

Ավելի ուշ՝ 1893 թվականին Մուհամմադի իրավահաջորդ Ջասիմ բն Մուհամմադ Ալ-Թանին, Ալ-Վաջբայի ճակատամարտում հաղթանակ տանելով օսմանյան բանակի նկատմամբ, Կատարը դարձրեց ավելի անկախ և ինքնավար: Իսկ 1913 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը հրաժարվեց Կատարի ինքնիշխանության նկատմամբ որևէ պահանջից, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ:

Ջասիմ բն Մուհամմադ Ալ-Թանի՝ Կատարի առաջին էմիրը

Կատարը լիովին անկախացավ միայն 1971 թվականին: Անկախությունից հետո Պարսից ծոցի այս փոքրիկ պետությունը՝ 3 մլն բնակչությամբ, աննախադեպ աճ գրանցեց:

Բնական գազի իր հսկայական պաշարների օգտագործման շնորհիվ Կատարը կարողացավ զգալի հարստություն կուտակել, իսկ ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Կատարին է պատկանում արաբական աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկը՝  «Aljazeera»-ն: Հարկ է նշել, որ Կատարը, չհանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, համարվում է ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը:

Իսկ այն փաստը, որ Կատարը  հյուրընկալում է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, երկրի աճի, հզորության և ազդեցության հերթական վկայությունն է:

Ազգային տոնը Կատարում մի շարք տոնակատարություններով է նշվում՝ այդ թվում հրավառությունների, շքերթների, ինչպես նաև մշակութային բազմաթիվ տոնակատարությունների կազմակերպմամբ:

Այս տարի առավել ևս նշանավորվում է Կատարի Ազգային տոնը՝ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչով, որտեղ մրցեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները:  

Նախորդ Լուրը

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած ադրբեջանցիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են

Հաջորդ Lուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Մերձավոր Արևելքում

Այլ Լուրեր

Թուրքիա

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

14/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026
Թուրքիա

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026
Հաջորդ Lուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Մերձավոր Արևելքում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը դիզելային վառելիք կմատակարարի ԱՄՆ-ին

14/10/2026

Իրանցի հոգևորականը քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը և կոչ արել շարունակել բողոքի ակցիաները

14/10/2026

Լավրովը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային գագաթնաժողովին

14/10/2026

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)