13-05-2025 / 13:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը, միանշանակ, իր ապագան Հարավային Կովկասում տեսնում է Հայաստանի հետ համագործակցությամբ. փորձագետ

2023/03/27 16:55
Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը միանշանակ իր ապագան Հարավային Կովկասում տեսնում է Հայաստանի հետ համագործակցությամբ. փորձագետ

Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների, հումանիտար, մշակութային, կրթական և գիտական ​​հարցերի վերաբերյալ Regionmonitor.com-ը հարցազրույց է կազմակերպել Ռուսաստանի «Ազգային հետազոտական ​​համալսարանի» «Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսանդր Կորոլևը, ով նաև հանդիսանում է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագետ:

-Պարոն Կորոլև, ինչպե՞ս է Ռուսաստանը տեսնում Հարավային Կովկասը տեսանելի ապագայում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվան պատմական և ավանդական կապեր ունի այս տարածաշրջանի հետ։

Ռուսաստանն իր ապագան Հարավային Կովկասում տեսնում է Հայաստանի հետ համագործակցության մեջ։ Ռուսաստանի համար այս պահին կարևոր է տնտեսական ուղղությունը։ Հայաստանի հետ համագործակցության համար մշակվում են տարբեր գաղափարներ և նախաձեռնություններ, մասնավորապես թվային բլոկի վերաբերյալ։ Օրինակ՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրասիական զարգացման բանկի շրջանակներում աշխատում է թվային բլոկում։ Այժմ Հայաստանի քաղաքացիների թիմը Եվրասիական զարգացման բանկի շրջանակներում ներկայացնում է թվային բլոկ։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Մենք որոշակի միտում ենք տեսնում Հայաստանի հետ թվային բլոկի զարգացման, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում թվային էկոհամակարգի ստեղծման առումով։ Ռուսաստանի համար Հյուսիս-Հարավ միջանցքն այժմ կարևոր է, այդ թվում՝ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով, և Ռուսաստանը այդտեղ Հայաստանն ընկալում է որպես յուրօրինակ կամուրջ։

Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ ռուս զբոսաշրջիկների համար: Ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ։

-Հայաստանն ունի նաև իր առանձնահատկությունները, օրինակ՝ հարուստ պատմությունը։ Ռուսաստանում կան որոշ շրջանակներ, որոնք ուսումնասիրում են Հայաստանը, Հայոց պատմությունը, ճարտարապետությունը։ Բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ, հետազոտողներ Հայաստան են գալիս այս երկրի պատմությանը մանրամասն ծանոթանալու համար։ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաև ռուս գործարարների, զբոսաշրջիկների շրջանում։ Համոզված եմ, որ մեր ողջ ներուժը չենք օգտագործում:

-Ի՞նչ անել, որ Հայաստանում ավելի շատ մարդիկ ծանոթանան ռուսական մշակույթին, թեև բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ռուսական մշակույթը գնահատվում է, և աստիճանաբար ավելի շատ են հետաքրքրվում ռուս գրականությամբ, նկարչությամբ, երաժշտությամբ:

-Ինձ թվում է, որ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Ռուսաստանի հայ համայնքի ռեսուրսները չեն օգտագործվում Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի հայ համայնքում չկա մեկ միասնական համակարգ, ինչպես, օրինակ այն առկա է Ֆրանսիայ կամ ԱՄՆ-ի հայ համայնքներում։ Սփյուռքը շատ կարևոր դեր է խաղում ազգերի և երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում։ Այս առումով կարևոր գործոն են այն Ռուսաստանի քաղաքացիները, որոնք այժմ գտնվում են Հայաստանում։ Դրանք կարող են օգտագործվել նաև բիզնես և ՏՏ կապերը ամրապնդելու տեսանկյունից։ Շատ ծրագրեր կարելի է իրականացնել, բայց կարևորն այն է, որ դրանք կրեն համակարգված բնույթ:

Շատ կարևոր է ընտրել թիրախային լսարանը: Ակնհայտ է, որ ժամանակակից հայ երիտասարդության մտածելակերպը տարբերվում է նախորդ սերնդից։ Սա պետք է հասկանալ և մշակել նոր մեթոդներ: Պետք է մշակել հստակ քաղաքականություն և մեթոդներ։ Կարևոր գործոն է համատեղ կինոարտադրության հարցը։ Ընդ որում ֆիլմերը պետք է հասկանալի լինեն թե՛ ռուս, թե՛ հայ երիտասարդների համար
Կարևոր է նան երիտասարդության գործոնը։ Շեշտը պետք է դրվի նրանց վրա։ Անհրաժեշտ է երկու երկրներից կամավորներ հրավիրել և նրանց ներգրավել տարբեր նախագծերում։

Նախորդ Լուրը

Իրանցի քաղաքագետ. Պետք է Հայաստանի կողքին կանգնել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանն Իսրայելի և Թուրքիայի աջակցությամբ փորձում է վերացնել հայ-իրանական սահմանը. իրանական կայք

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանն Իսրայելի և Թուրքիայի աջակցությամբ փորձում է վերացնել հայ-իրանական սահմանը. իրանական կայք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)