Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ թուրքական ընկերությունները, ըստ երևույթին, շրջանցում են Իսրայելի հետ առևտրի արգելքը՝ այն իրականացնելով Պաղեստինով, Ըստ Factor.am-ի՝ գրում է Turkish Minute-ը։ Տվյալները ցույց են տալիս 2024 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում դեպի Պաղեստին արտահանման 423 տոկոս աճ, ընդ որում՝ միայն օգոստոսին արտահանումն աճել է ավելի քան 1150 տոկոսով: Այս աճը ենթադրություններ է առաջացրել, որ ապրանքները Իսրայել են հասնում պաղեստինյան մաքսային համակարգի միջոցով:
Մայիսին Թուրքիան դադարեցրել էր ուղիղ առևտուրն Իսրայելի հետ՝ ի պատասխան Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ ներքին քննադատության: Այնուամենայնիվ, տվյալները ցույց են տալիս, որ նախկինում Իսրայելի համար նախատեսված ապրանքներն այժմ տեղափոխվում են պաղեստինյան տարածքներով: Օրինակ՝ պողպատի արտահանումը Պաղեստին աճել է 8722 տոկոսով 2024 թվականի առաջին ութ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 430,000 դոլարից հասնելով 37,9 միլիոն դոլարի։ Օգոստոսին միայն պողպատի արտահանումն աճել է անհավանական 125,437 տոկոսով՝ նախորդ տարվա 17,400 դոլարից հասնելով 21,8 միլիոն դոլարի:
Քիմիական արտադրանքի արտահանումը Պաղեստին օգոստոսին աճել է 3,388 տոկոսով, հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումը՝ 62,174 տոկոսով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն դրսևորում է որպես պաղեստինյան հարցի հավատարիմ աջակից՝ հաճախ քննադատելով Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։ Չնայած դրան, Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունները մնացել են զգալի, և երկկողմ առևտուրը 2023 թվականին հասել է 6,3 միլիարդ դոլարի։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո, իսրայելական պատասխան հարձակումը Գազայում առնվազն 40,000 մարդու կյանք է խլել, հիմնականում՝ կանանց և երեխաների: Թուրքիան Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ամենաբացահայտ քննադատներից մեկն է, որը մեղադրում է Իսրայելի կառավարությանը «ռազմական հանցագործություններ» և «ցեղասպանություն» կատարելու մեջ: Էրդողանն էլ պարբերաբար Իսրայելին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին տարբեր արտահայտություններ է հնչեցնում ՝ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։ Մայիսի սկզբին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրն այնքան ժամանակ, մինչ թույլ կտա օգնությանը անխոչընդոտ մուտք գործել Գազա։