13-05-2025 / 13:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու՝ Թուրքիայի դիմումին

2024/09/06 11:22
Թուրքիա, Քաղաքականություն

ԱՄՆ-ն կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ VOA-ի թուրքական ծառայության հարցին ի պատասխան՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ արձագանքելով Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, որ Թուրքիան դիմել է  ԲՐԻԿՍ-ին պաշտոնական անդամակցության համար։ «Մենք ձեզ ուղղորդում ենք թուրքական կառավարությանը՝ իր ծրագրերի հետ կապված պատասխաններ տալու»,- հավելել է նա։

ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հայտի մասին հարցին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ «այլ մեկնաբանություն չունի, քան այն, որ Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը, որի հետ համագործակցում են տարբեր հարցերի շուրջ»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի երկրները քննարկելու են Թուրքիայի դիմումը՝ միությանը լիարժեք մասնակցության մասին։

«Թուրքիան լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։ Դիտարկելու ենք»,- նշել էր նա։

Ավելի վաղ էլ Ուշակովը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Ներկայում կազմակերպության անդամ է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Source: Factor.am
Նախորդ Լուրը

Թուրքական ընկերությունները շրջանցում են Իսրայելի հետ սահմանված առևտրի արգելքը

Հաջորդ Lուրը

Հայաստանը BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում. Զբոսաշրջության կոմիտեն միջազգային նոր համագործակցություններ ունի

Այլ Լուրեր

Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Թուրքիա

Bloomberg. ԵՄ-ն սպասում է Թուրքիայում կայանալիք բանակցություններին, նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը

13/05/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանը BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում. Զբոսաշրջության կոմիտեն միջազգային նոր համագործակցություններ ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)