20-05-2025 / 04:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինը պահանջում է, որ ռուսական կործանիչներն իրեն ուղեկցեն Թուրքիա․ հայտնի են դարձել ՌԴ նախագահի՝ Անկարա այցի նախապայմանները

2024/09/11 14:25
Uncategorized @hy

Անցյալ տարվանից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հետաձգել է պաշտոնական այցը Թուրքիա։ Պաշտոնյաների կողմից բազմաթիվ պատճառներ են ներկայացվել, որոշներն էլ ասում են, որ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր Պուտինը խուսափում է այն երկրներից, որոնք Խորհրդային Միության մաս չեն կազմել: Պատճառաբանություններից մեկն էլ այս տարեսկզբին Ռուսաստանում ընտրությունների անցկացումն էր։Ըստ Factor.am-ի՝ Middle East Eye-ի աղբյուրները, սակայն, ասել են, որ Անկարա այցի ձգձգումների պատճառը Պուտինի ներկայացրած պայմաններն են։

Մասնավորապես, ՌԴ նախագահը ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների, հավանաբար, թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի կարողության հետ կապված մտահոգությամբ պայմանավորված: Մոսկվայի պահանջը՝ թռչել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, և դրանց հնարավոր վայրէջքը թուրքական հողում, բարդ խնդիր է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են նման ինքնաթիռները որպես թշնամու թիրախ ընկալել։ Բանակցություններին ծանոթ մի աղբյուր էլ լրատվամիջոցին ասել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի փակի ՆԱՏՕ-ի համակարգերը՝ Ռուսաստանի դիմումը բավարարելու համար:

Այցի շուրջ վերջին քննարկումներում ռուս և թուրք պաշտոնյաներն անդրադարձել են հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Պուտինի ժամանման հարցին: Աղբյուրներն ասել են, որ, այնուամենայնիվ, կործանիչների հետ կապված հստակ պահանջը քիչ հավանական է դարձնում այցի պլանավորումն ու կազմակերպումը: Վերջին անգամ Պուտինն Անկարա է այցելել 2014 թվականին։ Երկու նախկին թուրք դեսպաններ, որոնք սերտորեն ներգրավված են եղել օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի հետ կապված հարցերում, MEE-ին ասել են, որ ռուսական խնդրանքը շատ անսովոր է։

«Թուրքիայի կառավարությունը, որպես ժեստ, կարող է կործանիչներ ուղարկել օտարերկրյա պետությունների ղեկավարներին ուղեկցելու համար»,- ասել է նախկին դեսպաններից մեկը՝ նշելով, որ «չի կարող հիշել որևէ այց, երբ օտարերկրյա պետության ղեկավարը ցանկություն հայտներ իր հետ իր երկրի կործանիչները բերել»: Թուրք մյուս դիվանագետն էլ ասել է, որ նման պահանջը կարգավորող կոնկրետ արձանագրություն չկա՝ այն թողնելով քննարկման: Մինչդեռ, ռուսական պահանջները միայն կործանիչներով չեն սահմանափակվում։ 

Ռուս պաշտոնյաները նաև դժգոհում են, որ Անկարայի երեք խոշորագույն հյուրանոցները՝ Hilton-ը, Sheraton-ը և JW Marriott-ը, ԱՄՆ-ին պատկանող բիզնեսներ են: Մոսկվան, ըստ խնդրին ծանոթ անձանց, ամերիկյան հյուրանոցային ցանցերը համարում է ոչ անվտանգ Ռուսաստանի ղեկավարի համար։ Սա մեծացնում է հավանականությունը, որ Անկարան կարող է կառավարական հյուրատուն տրամադրել Պուտինին հյուրընկալելու համար, ինչը շատ անսովոր է: Անցյալ տարի MEE-ի աղբյուրները հայտնել էին, որ Պուտինի անվտանգության հետ կապված մտահոգությունները կարող են դերակատարություն ունենալ Անկարա նրա այցի հետաձգման հարցում:

Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ռուս պաշտոնյաները հատկապես անհանգստացած են նրա կամ նրա շրջապատի մարդկանց կյանքի դեմ հնարավոր մահափորձերով։ Լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ռուս պաշտոնյաներից, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել: Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր հերթին հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Նախորդ Լուրը

Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

Հաջորդ Lուրը

Նորվեգիան չեղարկել է Թուրքիային զենք վաճառելու էմբարգոն

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Գազայում իշխանությունը պետք է ստանձնի Պաղեստինի ինքնավարությունը․ ԱՄԷ ԱԳ նախարար

16/05/2025
Uncategorized @hy

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025
Uncategorized @hy

Ոչ «Made in Turkiye»-ին. Հնդկաստանում բոյկոտում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)

13/05/2025
Հաջորդ Lուրը

Նորվեգիան չեղարկել է Թուրքիային զենք վաճառելու էմբարգոն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)