02-07-2026 / 14:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կատարում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունները․ կողմերը կապի ուղի կստեղծեն հուշագրի կատարման վերահսկման համար

2026/07/02 11:26
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարում ավարտվել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև անցկացված անուղղակի բանակցությունները, որոնք ուղղված էին նախորդ ամիս ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործմանը և տարածաշրջանային լարվածության նվազեցմանը, հայտնել է «CBS News»-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունները գնահատել է դրական՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գործընթացը «լավ է ընթանում»։

«Մենք նրանց շատ ուժեղ հարված հասցրինք, բայց այժմ շատ լավ հարաբերություններ ունենք»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նախքան Air Force One ինքնաթիռ նստելը։

Իրանի պատվիրակությունը գլխավորած փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ բանակցությունների ավարտին կողմերը պայմանավորվել են մինչև հինգշաբթի ստեղծել հատուկ հաղորդակցման ուղի, որի միջոցով կարձանագրվեն և կքննարկվեն փոխըմբռնման հուշագրի հնարավոր խախտումները։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Իրանի սառեցված ակտիվների հարցը։ Թեհրանը շարունակում է պահանջել դրանց ազատումը՝ որպես ապագա համաձայնության կարևոր բաղադրիչ։ Ղարիբաբադին նշել է, որ կողմերը համաձայնության են եկել սկզբնական 6 միլիարդ դոլարի մի մասի օգտագործման շուրջ, որը կուղղվի Իրանին անհրաժեշտ ապրանքների ձեռքբերմանը։

Կատարում կայացած տեխնիկական մակարդակի բանակցությունները նպատակ ունեին զարգացնել Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում նախորդ ամիս ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուշագիրը նախատեսում է 60-օրյա հրադադար, Հորմուզի նեղուցի վերաբացում և Իրանի միջուկային ծրագրի ու պատերազմի ավարտի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակման ժամանակացույց։

Թեհրանը կրկին ընդգծել է, որ Դոհայում ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն անցկացվել՝ հերքելով Թրամփի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին նշել է, որ Իրանը մոտ օրերին ամերիկյան կողմի հետ որևէ մակարդակով ուղիղ բանակցություններ անցկացնելու ծրագիր չունի։

Չնայած հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, վերջին շաբաթներին կողմերը մի քանի անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել։ Սակայն Կատարի բանակցություններից առաջ լարվածությունը որոշ չափով նվազել է, ինչն արտացոլվել է նաև համաշխարհային նավթի գների անկմամբ։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նման մասշտաբի հակամարտությունից հետո պայմանավորվածությունների իրականացման ընթացքում անխուսափելի են տարաձայնություններն ու միջադեպերը։ Նրա խոսքով՝ իրանական պատվիրակությունը Դոհայում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Հորմուզի նեղուցին և Լիբանանում իրավիճակին վերաբերող դրույթների կատարման վրա։

Նախորդ Լուրը

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Հաջորդ Lուրը

Նորվեգիան գրեթե ամբողջությամբ կարգելի արհեստական բանականության կիրառումը տարրական դպրոցի աշակերտների շրջանում

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 18 մլն եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

02/07/2026
Անվտանգություն

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ

02/07/2026
Հայաստան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

02/07/2026
Հաջորդ Lուրը

Նորվեգիան գրեթե ամբողջությամբ կարգելի արհեստական բանականության կիրառումը տարրական դպրոցի աշակերտների շրջանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ շուկան կբացվի Հայաստանի գյուղմթերքի և խմիչքների արտահանման համար. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

02/07/2026

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 18 մլն եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

02/07/2026

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ

02/07/2026

Նորվեգիան գրեթե ամբողջությամբ կարգելի արհեստական բանականության կիրառումը տարրական դպրոցի աշակերտների շրջանում

02/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)