Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ և տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն։ Նա նաև հայտարարել է, որ որոշել է հեռանալ քաղաքականությունից։
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը, մեկնաբանելով Մդինարաձեի հրաժարականը, գրում է. «Հետաքրքրական է, որ Մդինարաձեն վրացական քաղաքական դաշտում վերջին ամիսներին ամենանկատելի գործիչներից էր։ Հատուկ նրա համար ստեղծվել էր նոր կառույց և պետնախարարի պաշտոն, որը համակարգելու էր ուժային կառույցների աշխատանքը: Մինչև նոր նշանակումը Մդինարաձեն ՊԱԾ ղեկավարի պաշտոնում մի քանի ամիսը մեկը կոչումի բարձրացում էր ունեցել։ 2025թ․ սեպտեմբերի 3-ին նրան շնորհվել էր պետական անվտանգության լեյտենանտի կոչում, իսկ 2026թ․ ապրիլին՝ գեներալ-մայորի»։
Վրացագետը նկատում է, որ վերջին ամսվա ընթացքում Մդինարաձեի անունը շրջանառվում էր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բանտից հրապարակվող նամակներում. Ղարիբաշվիլին տեղեկացրել էր, որ հուլիսին Մամուկա Մդինարաձեից նամակ է ստացել, որից հետո ինքը Մդինարաձեին վերահաստատել է, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն։
Մամուկա Մդինարաձեի մամուլի ծառայությունից այն ժամանակ Ղարիբաշվիլիի տեղեկությունը որակել էին «լիակատար աբսուրդ»։








