Հայաստանում Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի։ Նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ նրա առաքելության ընթացքում։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Շաֆքատ Ալի Խանը Հայաստանի Հանրապետությունում Պակիստանի առաջին դեսպանն է։
Դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր է գործադրելու Հայաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։







