Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունը կախված է դրա մրցունակությունից և որակի պահանջներին համապատասխանությունից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում պետք է կարողանա մրցակցել այլ երկրների արտադրանքի հետ և համապատասխանել արտահանման համար սահմանված որակի չափանիշներին։ Լուտը Հայաստանին հաջողություն է մաղթել այդ ուղղությամբ։
Հիեցնենք, որ ընթացիկ տարվա գարնանից ՌԴ-ն դադարեցրել է հայկական մի շարք ապրանքների ներմուծումը:







