10-10-2026 / 16:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

2026/10/10 15:00
ԱՄՆ, Անվտանգություն, ՌԴ, Քաղաքականություն

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական կողմի պաշտոնյաները Մայամիում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին ուղղված առաջարկը։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպումը համարել է «արդյունավետ»․ X-ում հրապարակած հայտարարությունում Ուիթքոֆը նշել է, որ «կառուցողական քննարկումները» վերաբերել են մինչև ձմեռ Ռուսաստանի հետ պատերազմի լարվածությունը նվազեցնելու և այն ավարտելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը։

Հանդիպմանը մասնակցել են «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, Եվրահանձնաժողովի, Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

Քննարկվել են էներգետիկ համակարգի դիմակայունությունը, հացահատիկի արտահանումը, անվտանգության երաշխիքները և ապագա հակամարտությունները կանխելու նպատակով Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությունները։ Օրակարգում են եղել նաև Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական զարգացումը և ԵՄ-ին անդամակցությունը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ հակամարտությունը հայտնվել է «վտանգավոր փակուղում»։ Նրա խոսքով՝ բանակցային լուծման բացակայությունը մեծացնում է հետագա սրման վտանգը, և հակամարտությունը կարող է տարածվել հարևան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։

Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը քիչ հավանական է համարել՝ վկայակոչելով նախորդ ամիս խորհրդարանական ընտրությունների ընթացքում Մոսկվայի ուղղությամբ անօդաչուների հարձակումները։

Tags: ԱՄՆԵՄՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

Հաջորդ Lուրը

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)