ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցնելով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի պատկերացումները։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Թուրքմենստանում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում Պուտինը երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ։ Դրանցից մեկի ժամանակ ՌԴ նախագահը նրան տեղեկացրել է Թրամփի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին։
«Այնուհետև, Իրանի նախագահի հետ համաձայնեցնելով, Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի պատկերացումները», – ասել է Պեսկովը։







