Թուրք-ադրբեջանական անհեռատես և արկածախնդիր գործողությունները՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծելու տեսքով, հարթեցրին հայ-ռուսական հարաբերությունների «կնճիռները», գրում է infoteka24.ru-ն:
Արցախյան պատերազմի ներկայիս փուլը թուրքական երկու պետությունների ղեկավարների՝ իմպուլսիվ և անձնական կրքերին ու նկրտումներին ենթարկվող Էրդողանի ու Ալիևի անհեռատես քայլն էր:
Ալիևի դեպքում կարևոր դեր է խաղացել Արցախի տարածքը ցանկացած գնով գրավելու մոլագար ձգտումը, իսկ Էրդողանին մղում է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության մեջ ներքաշելու մոլուցքը, որի արդյունքը պետք է լինի միջազգային ասպարեզում ցուցադրությունը, թե իբր Թուրքիան և Ռուսաստանը «հավաար կշիռ ունեցող» գերտերություններ են:
Սակայն վերջիններս հաշվի չեն առել պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երբեք չի եղել ու չի կարող լինել ինչ-որ շփոթեցնող հարց, որը ավելի կարևոր լիներ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովման գլոբալ խնդիրը: Իսկ Թուրքիայի դրդած ու ուղղորդած նոր պատերազմը ուղիղ սպառնալիք է տարածաշրջանի անվտագության ճարտարապետությանը: Ավելին, Ադրբեջան վարձկաններ տեղափոխելով՝ Թուրքիան ստեղծում է ևս մեկ մակարդակի սպառնալիք՝ ահաբեկչական տարրերի՝ ՌԴ ներթափանցման սպառնալիք, որը Ռուսաստանը երբեք չի ների Թուրքիային: Ասվածի վկայությունը Երևանի ու Մոսկվայի միջև երեք հեռախոսազանգերն են, որոնք ուղիղ փոխեցին իրավիճակը: Նրանք փոխեցին ոչ միայն իրավիճակը հակամարտության հարթությունում, այլև փոխեցին իրավիճակը աշխարհքաղաքական լայն համատեքստում: Էրդողանի և Ալիևի անհեռատես քայլերը կատալիզատորի դեր խաղացին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար, որոնք այս պատերազմի ավարտից հետո կվերագնահատվեն երկու կողմերի կողմից և որակապես նոր մակարդակի վրա կկառուցվեն: