04-12-2025 / 20:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հույն պատմաբանի հարցազրույցը Ermenihaber.am-ին. «Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է»

2021/05/07 17:01
Թուրքիա, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ermenihaber.am-ը զրուցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի պոնտոսագիտության ամբիոնի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Թեոդոսիոս Կիրիակիդիսի հետ։

Զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի կարևորությանը, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ներկայացրել է իր դիտարկումները հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարի ու Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության մասին։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա Բայդենի այդ հայտարարությունը ճանաչման գործընթացին քաղաքական և  իրավական տեսանկյունից։

– ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ նախկինում ևս եղել են նախագահի թեկնածուներ, որոնք խոստացել են, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այդ ոճրագործությունը որպես ցեղասպանություն։ Բայց նախագահ ընտրվելուց հետո օգտագործել են այլ ձևակերպումներ այն բնութագրելու համար։ Ըստ էության սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահը հիշյալ ոճիրն անվանում է ցեղասպանություն: 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, խոսելով Հոլոքոստի մասին և անդրադառնալով Օսմանյան կայսրության հայկական բնակչության զանգվածային կոտորածներին, նույնպես օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Նախագահ Բայդենի հայտարարությունը կարո՞ղ է և կօգտագործվի՞ արդյոք իրավական դաշտում, չգիտեմ, բայց սա, անշուշտ, հսկայական քաղաքական հաղթանակ է` բարոյական, խորհրդանշական մեծ նշանակությամբ։ Եվ ես հավատում եմ, որ սա ավելի կհեշտացնի ճանաչման գործընթացը՝ մյուս երկրներին ևս առաջ մղելով դեպի ճանաչում։

Կարծում եմ ներկայիս նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն վճռականորեն է տրամադրվել այդ խնդրի նկատմամբ: Թուրքիայի մեկուսացումը, ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններում առկա խնդիրները նպաստող հանգամանքներ էին, կարծում եմ, որ այս պահը վաղ թե ուշ գալու էր, քանի որ թե՛ պատմական և թե՛ քաղաքական առումով հարցը հասունացել էր: Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է:

– Հայերի ցեղասպանության հետ մեկտեղ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել նաև այլ քրիստոնյա ժողովուրդների զանգվածային ոչնչացում, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանություն։ Բայց վերջինիս միջազգային ճանաչման օրակարգ կարծեք թե չկա։ Ինչո՞ւ։

– Փաստ է, որ այս հարցի շուրջ հանրային քննարկումները և հետևաբար ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեն։ Կարևոր նրբություններից մեկը, որը չպետք է անտեսվի, այն է, որ ցեղասպանության ընթացքում պոնտոսցիները կորցրեցին իրենց գիտնականների և գրագետ մարդկանց մեծ մասին։

Նրանք կարող էին պատմել և փոխանցել  սերունդներին ցեղասպանության տրավման: Սակայն նրանց մեծ մասը դատվել և մահապատժի են ենթարկվել երիտթուրքերի ու քեմալականների կողմից: Ավելին՝ փախստականների առաջին և երկրորդ սերունդը չէր զբաղվում պատմության արձանագրմամբ՝ բացառությամբ շատ քիչ դեպքերի, քանի որ նրանք ստիպված էին պայքարել գոյատևման համար շատ ծանր պայմաններում, որոնց միջով անցնում էր Հունաստանը այդ տասնամյակներին:

Մինչ պոնտոսցի փախստականները կհասցնեին վերականգնվել ցեղասպանության և փախստականության տրավմայից, նրանք հայտնվեցին ոչ պակաս դժվար ու ցավալի այլ իրավիճակներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը, գերմանական օկուպացիան, սովամահությունը, իսկ ավելի ուշ՝ 1946-1949 թվականների քաղաքացիական պատերազմը, բառացիորեն կազմալուծեցին հույն հասարակությունը: Մյուս կողմից տրավմատիկ անցյալի հիշողությունները չթարմացնելը նաև քաղաքական ընտրություն էր: 1950-ականներին երկու երկրների (Հունաստանի և Թուրքիայի) անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Կիպրոսի հարցը, փախստականների հիշողությունն օրակարգ բերելու դեմ վարվող քաղաքականության համար նպաստող միջավայր ստեղծեցին: Սառը պատերազմի պայմաններում քաղաքական շահի տեսանկյունից խաղադրույք էր կատարվում երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման վրա: Ի վերջո, Հունաստանում բռնապետության հաստատումը (1967-1974թթ.) տեղ չթողեց ցեղասպանության ուսումնասիրության համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով:

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա. Bloomberg

Հաջորդ Lուրը

Նոր չափանիշներ՝ Իրանում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների համար

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Նոր չափանիշներ՝ Իրանում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)