Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, հղում կատարելով սիրիական «Watan» թերթին, հայտնում է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հատուկ բանագնացի և Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալիմի խորհրդակցությունից հետո հայտնի է դարձել Սիրիայի սահմանադրական հանձնախմբի կազմը:
Հանձնաժողովը բաղկացած է 150 սիրիացիներից: Սիրիայի ներկայացրած 50 հոգանոց անձնակազմում ընդգրկվել է նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նորա Արիսյանը: