02-04-2026 / 22:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ նպատակներ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում

2021/08/13 15:12
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Տեսակետ

Ի՞նչ նպատակներ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում Վերջին օրերին Ադրբեջանի կողմից արդեն նաև Արցախի ուղղությամբ ռազմական լարման հստակ մարտավարությունը, տարաբնույթ սադրանքները, որոնք զուգահեռաբար ուղեկցվում են քարոզչական նպատակային լայն արշավով, առնվազն հետևյալ հանգուցային նպատակներն են հետապնդում.

1. Արցախում անվտանգային իրավիճակի պարբերական սրացմամբ ոչ միայն խոչընդոտել հայ ազգաբնակչության վերադարձի շարունակական միտումները, այլև առհասարակ նպաստել նրա հայաթափման գործընթացին՝ արցախցիների շրջանում վերջնականապես սասանելով խաղաղության հնարավորության հանդեպ հավատը և առարկայական դարձնելով արտագաղթի խնդիրը։

2. Տարաբնույթ խնդրահարույց քայլերով բացասաբար ազդել ինչպես ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության, հեղինակության վրա, այնպես էլ արցախցիների շրջանում խաղաղապահների հանդեպ վստահության, Մոսկվայի աշխարհաքաղաքական հնարավորությունների վրա։

3. Ռազմական սրացումներին զուգահեռ քաղաքական շանտաժի ճանապարհով հասնել ՊԲ զինաթափմանն ու զորացրմանը։

4. Նպատակային քաղաքականության միջոցով որոշակի ժամանակահատվածում հասնել Արցախի հայաթափմանը։ Քանի որ, վստահաբար, Արցախն Ադրբեջանին պետք է և Ադրբեջանինը կարող է դառնալ բացառապես առանց տեղաբնիկ հայ ազգաբնակչության։

Իսկ Արցախի՝ աներկբայորեն հայկական մնալու հեռանկարի պարագայում երաշխավորվում է նաև տարաբնույթ գործառութային ձևաչափով ՌԴ ներկայության շարունակական ապահովումը տարածաշրջանում, եթե միայն Մոսկվան ինքնուրույն չորոշի լքել այն։ Վերոնշյալի համատեքստում, պարզորոշ ուրվագծվում է նաև հայկական կողմի անելիքները՝ հնարավոր բոլոր ուղղություններում ձախողել ադրբեջանաթուրքական տանդեմի ծրագիրը։ Նպատակային քայլերի տրամաբանությունը ենթադրում է ռազմաքաղաքական, տնտեսական հարթություններում առավելագույնս ամրապնդել Արցախը, տեղում լավագույնս համագործակցել ռուս խաղաղապահների հետ, միջազգային կառույցներում աշխուժացնել Արցախի կարգավիճակի առնչությամբ քննարկումները և այլն։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Արցախի ՊԲ-ն հերքել է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում»

Հաջորդ Lուրը

Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու դպրոցի ուղղությամբ

Այլ Լուրեր

Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու դպրոցի ուղղությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)