01-05-2026 / 11:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռը պաշտոնապես դիմել է Մոսկվայի պատրիարքությանը

2021/11/05 16:47
Հայաստան

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ Ալեկսիյ Նիկանորովը Baku TV-ին տված հարցազրույցում մեղադրել էր հայերին և Հայ առաքելական սուրբ եկեղեցուն՝ Աղվանքի եկեղեցու ուծացման և գլխատման, վերջինիս պատմության և ունեցվածքի` ասել է թե` Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Գանձասարի և մյուսների յուրացման մեջ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆՆ ասաց, որ երևույթն անընդունելի է։

– Ակնհայտորեն աղավաղվում են պատմական իրողությունները և այլ լույսի ներքո մատուցվում հանրությանը: Ցավալի է, որ դա արվում է Ռուս եկեղեցու սպասավորի միջոցով։ Դժվար է ասել, թե` ինչո՛ւ, թերևս` քաղաքական դրդապատճառներով: Պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ, ինչպես և պատմական Արցախ աշխարհի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնությունները։

– Մայր Աթոռը պաշտոնապես դիմե՞լ է Ռուս ուղղափառ եկեղեցուն` պարզաբանում ստանալու համար` իր անձնակա՞ն, թե Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումն է հայտնել վարդապետ Ալեկսիյ Նիկանորովը:

– Մատնանշված հարցազրույցի առիթով Մայր Աթոռը պաշտոնապես կապ  է հաստատել Մոսկվայի պատրիարքություն և իր տեսակետները փոխանցել երեւույթի վերաբերյալ։ Հստակ է, որ արտահայտված դիրքորոշումներն անհատական են։

– Այնուամենայնիվ, կա՞ որևէ բացատրություն, թե ինչպես կարող է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը չարտահայտել իր իսկ եկեղեցու տեսակետը, իսկ եթե պաշտոնական տեսակետն է հայտնում, ինչպե՞ս սա հասկանալ:

– Կարծում եմ` մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանում գործող տարբեր կրոնական հարանվանությունների առաջնորդների գործողություններին, ականջալուր` նրանց հայտարարություններին, կոչերին և տեսակետներին։ Հերթական այս հարցազրույցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում` իբրև հետևանք Ադրբեջանում տիրող իրավիճակի։ Վարդապետը հարցազրույցում, ինչպես և նշում է, ներկայացնում է իր գիտական աստիճանի համար Աղվանքի և նրա պատմության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքներն ու սեփական եզրահանգումները, որոնք, հասկանալի է, որևէ կապ չունեն Ռուս եկեղեցու դիրքորոշումների հետ, սակայն, ցավոք, շահարկվում են քաղաքական նպատակներով։ 

– Մոսկվայում կայացած հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկում ծավալվե՞լ է մեր եկեղեցիների ծագումնաբանության եւ «ալբանական» որակելու ադրբեջանական փորձերի վերաբերյալ:

– Վերոհիշյալ հարցերը` առնչված Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր ժառանգությանը, քննարկման նյութ դարձել են ինչպես Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ հանդիպմանը, այնպես և հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը։ Հայկական կողմն այս կապակցությամբ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը` պատմությունը աղավաղելու և հայկական սրբատեղիները «յուրացնելու» այս փորձերի վերաբերյալ։

– Ի՞նչ քայլեր է արվում, որ պատմությունը չփորձեն նենգափոխել ոչ միայն մեր թշնամիները, այլև՝ ռազմավարական դաշնակիցները:

– Ես, անշուշտ, կխմբագրեի Ձեր հարցումը, որովհետեւ որևէ անհատ եկեղեցականի տեսակետը վերագրել ողջ Եկեղեցուն, պատշաճ չեմ նկատում, և, ինչպես վերը նշեցինք, դա այդպես չէ։ Ռուս Օրթոդոկս եկեղեցին քաջ գիտակցում է եկեղեցաբանական ու կանոնական առումներով հարցի ողջ նրբությունը։ Ինչ վերաբերում է հարցի մնացյալ հատվածին, ապա հայերս պետք է տեր կանգնենք մեր ժառանգությանն ու պատմությանը և չանդրադառնանք դրանց միայն նման օրհասական պահերին։ Հայագիտական շրջանակներում պետք է այս առումով լուրջ աշխատանք տարվի, և արդյունքները հանրահռչակվեն. այսօր մեզանում քիչ են Աղվանքի և Աղվանից եկեղեցու պատմությամբ զբաղվողները։ Սակայն անգամ վերջիններիս ուսումնասիրությունները հասու չեն աշխարհին։ Այսօր հակազդելու պայքարի մեջ առյուծի բաժինը տեղեկատվությանն է պատկանում։ Ուստի` մենք պետք է գտնենք արդյունավետ ուղիները՝ ճշմարտությունը մատուցելու ողջ աշխարհին։ Սա միայն իր ժառանգությունը պաշտպանող Հայոց եկեղեցու, կամ իր գիտական թեզերը ներկայացնող որևէ հայագետի, կամ Արցախի Հանրապետության պայքար չէ։ Այս առաքելության մեջ բոլոր ուժերը պետք է մեկտեղվեն։ 

Նախորդ Լուրը

Թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել են Հասաքա նահանգը

Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին»

Այլ Լուրեր

Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Թուրքիա

«Ի՞նչ եղավ Օսմանյան կայսրության 3 միլիոն քրիստոնյաների հետ, ու՞ր գնացին». ելույթ Թուրքիայի խորհրդարանում

30/04/2026
Կարևոր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի

30/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)