19-11-2025 / 22:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

2022/11/29 17:46
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դանդաղել է վերջին շրջանում, ինչին ի պատասխան՝ Քալընը նախ հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին, ասելով.

«Դա այս գործընթացի ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, քանի որ դեմ առ դեմ հանդիպմանը տրված ցուցումները, մասնավորապես՝ գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ամբողջացնելու վերաբերյալ ցուցումները ծայրաստիճան կարևոր էին: Մեր հատուկ ներկայացուցիչները՝ դեսպան Քըլըչը և իր գործընկեր Ռուբինյանը այս թեմաները կանոնավոր կերպով քննարկում են: Մեր ԱԳ նախարարն էլ իր գործընկերոջ հետ շարունակում է  խոսել այս թեմայի շուրջ: Այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում»:

Թուրքիայի նախագահի խոսնակի տեղակացմամբ՝ հանդիպման ժամանակ կամուրջի վերանորոգման, սահմանը բացվելու ժամանակ անցուդարձի վերահսկողության, մաքսային վերահսկողության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ տեխնիկական նախապատրաստության ուղղությամբ աշխատանք է տարվել:

«2 կողմում էլ արվել են այդ աշխատանքները: Նույնիսկ մերոնք գնացել հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն կրկին անգամ բոլոր այս քայլերի իրականացումը կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ: 

«ՀՀ-ի հետ այդ գործընթացն իրականացնելիս մենք միշտ մի բան ենք ասում՝  ցանկանում ենք, որ ողջ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար միջավայր ստեղծվի: Դրա համար էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացը պետք է անխափան կերպով առաջ գնա»,- նշել է Քալընը:

Քալընի խոսքով իրենց համար ծայրաստիճան կարևոր է, որ 2 գործընթացներն առաջ գնան համաժամանակյա կերպով և Ադդրբեջանի հետ համակարգմամբ: 

Նախորդ Լուրը

Իրանը վերահաստատում է իր կարմիր գծերը

Հաջորդ Lուրը

Հայ ժողովուրդն ու կառավարությունը հարգանքով ու սիրով են վերաբերում քրդերին. քուրդ գործչի հարցազրույցը՝ Region Monitor-ին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Հայ ժողովուրդն ու կառավարությունը հարգանքով ու սիրով են վերաբերում քրդերին. քուրդ գործչի հարցազրույցը՝ Region Monitor-ին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)