Միացյալ նահանգները վերսկսել է Սիրիայի հյուսիսում Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հետ պարեկությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Նշենք, որ համատեղ պարեկությունը դադարեցվել էր Թուրքիայի ավիահարվածների պատճառով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ թուրքական կողմը նախապատրաստվում է ռազմական նոր գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ: Պաշտոնական Անկարան քրդերին մեղադրում է վերջերս Թուրքիայում իրականացված ահաբեկչության մեջ: Թուրքական կողմը բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու թույլտվության չի սպասելու: Նպատակը՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ «ահաբեկիչների մաքրումն է»: