02-02-2026 / 20:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքից տարհանված դանիացի զինվորականները կվերադառնան Այն ալ Ասադ ռազմաբազա

2020/02/19 15:47
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Դանիան կրկին Իրաք կտեղափոխի այնտեղից տարհանված իր զինվորականներին։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրեյն Բրամսենը։ Նրա խոսքով՝ մարտի 1-ից դանիացի զինվորականները կվերադառնան Իրաքի Այն ալ Ասադ ռազմաբազա, որտեղից դուրս էին բերվել հունվարին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս»  հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո  դանիական զորքերը ժամանակավորապես տարհանվել էին Քուվեյթ։

«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, և կարևոր է թույլ չտալ, որպեսզի Իրաքը կրկին վերածվի ահաբեկչական գործունեության թատերաբեմի։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերսկսել իրաքցի զինվորականների վերապատրաստումը, որպեսզի հետագայում նրանք կարողանան ինքնուրույն պաշտպանել երկիրը», – հայտարարել է Բրամսենը։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող արևմտյան կոալիցիայի կազմում շուրջ 130 դանիացի զինվորականներ կան, ովքեր հիմնականում որպես հրահանգիչներ են աշխատում։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 3-ի գիշերը ամերիկյան օդուժի կողմից Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ Իրանը հունվարի 8-ին հրթիռակոծեց իրաքյան Այն ալ Ասադ ռազմաբազան, որտեղ նաև ամերիկյան ռազմական ուժեր էին տեղակայված։ ԱՄՆ–ը սկզբում հայտարարեց, որ ոչ ոք չի տուժել, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 100 ամերկացի զինվորական է վիրավորվել հրթիռակոծության պատճառով։

Նախորդ Լուրը

Փորձագետ․ «Այս օրը մեզ պարտադրում է հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են»

Հաջորդ Lուրը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը ազատվել է պաշտոնից

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

02/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը ազատվել է պաշտոնից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)