Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց:
«Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որը սիոնիստական օկուպանտ, մանկասպան ու կեղծ ռեժիմի նախագահն իր Բաքու այցի ժամանակ որդեգրել էր: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան սիոնիստական ռեժիմից, ոչ թե քաղաքակրթական ու իսլամական Իրանից»,- Twitter-ում գրել է Քանանին:
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը շարունակում է հենվել վիզային ռեժիմի չեղարկման և ադրբեջանցիների երկրում ընդունելու վրա:
«Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության սկզբունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում»,- նշել է Քանանին: