05-12-2025 / 03:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2024-ի տարեսկիզբը թույլ է տալիս կանխատեսել գերլարված տարի ամբողջ տարածաշրջանի համար

2024/01/04 14:44
Անվտանգություն, Կարևոր, Քաղաքականություն

Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացման թե՛ օրվա, թե՛ վայրի ընտրության, և թե՛ աննախադեպ հետևանքների տեսանկյունից նաև կարևոր խորհրդանշական ուղերձներ է պարունակում։

Անկախ այն հանգամանքից, թե ով կստանձնի հարձակումների պատասխանատվությունը, որևէ կասկած չկա, որ տեղի ունեցածն Իրանի հակառակորդների համընդհանուր ուղեգծի՝ Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունն առավելագույնս նվազեցնելու տրամաբանության շրջանակում է, իսկ գլոբալ իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ հակաիրանական գրոհներն ավելի ինտենսիվանալու են։
Ուկրաինական պատերազմով մեկնարկած միջաշխարհակարգի պատմափուլի կարևոր իրադարձային շերտերից մեկն էլ Իրանի ազդեցության դեմ իրականացվող համակարգված գործողություններն են։ Որպես օրինակ, Հարավային Կովկասում Ադրբեջան-Իրան լարվածության հրահրումը և այդ երկրում հակաիրանական տարրերի դիրքերի ամրապնդումը մի կողմից, մյուս կողմից՝ նախ Իրաքում, Սիրիայում, իսկ 2023-ի տարեվերջին նաև Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ձեռամբ և վերջինի դաշնակիցների համակողմանի աջակցությամբ իրականացվող խորքային ծրագրերն առանձին շերտերով ուղիղ առնչվում են նաև տարածաշրջանում Իրանի ազդեցության չեզոքացմանը՝ սահմանփակելով Թեհրանի ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնելու հնարավորությունները։

Մասնավորապես, Իրաքում Մոհամմեդ Շիա Սուդանիի՝ շատ ավելի նվազ իրանամետ կառավարության ձևավորումը, Սիրիայում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից աննախադեպ մասշտաբի հակաիրանական գործողությունները, Գազայում Հրեական պետության կողմից սանձազերծված պատերազմը, Լիբանանում «Հիզբալլահ» կազմակերպությանը հասցվող մարտավարական հարվածները միանշանակ կերպով հանգեցրել են տասնամյակներ շարունական իրանական հատուկ նշանակության կառույցների կողմից ձևավորված «դիմադրության առանցքի» ճաքերին։

Վերոնշյալի համատեքստում, անշուշտ, Քերմանի գերեզմանատանը ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հանրահայտ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության երրորդ տարելիցին կազմակերպված ահաբեկչությունը նաև խորհրդանշական կարևոր ուղերձ է պարունակում։ Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռամբ սպանված իրանցի զորահրամանատարը իրանական «դիմադրության առանցքի» կարևորագույն ճարտարապետն էր։

Հետևաբար, ուկրաինական պատերազմի շրջանակներում և Արևմուտքում նկատվող նոր միտումները, որոնք միանշանակորեն Մոսկվայի օգտին են, հարկադրում են Իրանի հակառակորդներին առավել սեղմ ժամկետներում հնարավորինս մեծացնել Իրանի դեմ ճնշումը, քանի որ գլոբալ իրավիճակի հարաբերականորեն կայունացումը զգալիորեն նվազեցնելու է ռազմական եղանակով ռազմավարական խնդիրներ լուծելու հակաիրանական դերակատարների հնարավորությունները։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

2024-ի սկիզբը թույլ է տալիս կանխատեսել գերլարված տարի ամբողջ տարածաշրջանի համար

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)