13-10-2026 / 03:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալները հասնում են 30 մլրդ դոլարի». թուրք նախարար

2024/05/31 14:17
Ադրբեջան, Թուրքիա, Տնտեսություն

Մայիսի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է «Թուրքիա-Ադրբեջան աշխատանքային և սոցիալական անվտանգության համատեղ մշտական հանձնաժողովի» 11-րդ նիստը: Նիստից առաջ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Սահիլ Բաբաևի հետ:

Ըշըքհանը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ իրենց երկիրը կշարունակի յուրաքանչյուր հարցում աջակից լինել Ադրբեջանի ժողովրդին և պետությանը:

Ըշըքհանը խոսել է երկու պետության միջև առկա առևտրային հարաբերություններից ևս: Նա գոհունակություն է հայտնել առևտրաշրջանառության ծավալներից՝ արձանագրելով դրանցում գրանցված աճը:

«Մենք վճռական ենք մեր ջանքերը բազմապատկելու մեր նպատակին՝ 15 մլրդ դոլարի առևտրաշրջանառությանը հասնելու համար»:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալները հասնում են շուրջ 30 մլրդ դոլարի, ինչն էլ նպաստում է քաղաքացիների որակյալ աշխատանք ունենալու հնարավարության ընդլայնմանը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ մինչ օրս պայմանագրային հիմունքներով գործող թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանում ընդհանուր առմամբ 19.3 մլրդ դոլար արժողությամբ 527 նախագիծ է իրականացվել:

«Այս գործողություններն ավարտին հասցնելով՝ կապահովենք մեր կառույցների ունեցած գիտելիքների փոխանակում և աշխատանքի, զբաղվածության ու սոցիալական անվտանգության ոլորտնում համատեղ աշխատանքների իրականացում:

Մենք ուշադիր հետևելու ենք այս գործողությունների իրագործմանը: Այսօր մեր կողմից ստորագրված արձանագրությունը հստակեցնում է առաջիկա 2 տարում մեր համագործակցության հիմնական ուղիները»,- հավելել է նա:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Կայացել է Ֆիդանի ու Բլինքենի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Իրանն ու Ադրբեջանը համաձայնել են Արաքս գետի ջրային ռեսուրսների շահագործման հարցում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին կրկին դպրոց չեն թողել․ աշակերտները դասադուլ են հայտարարել

12/10/2026
Ադրբեջան

Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային անվտանգությունը

12/10/2026
Ադրբեջան

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը

12/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ու Ադրբեջանը համաձայնել են Արաքս գետի ջրային ռեսուրսների շահագործման հարցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին կրկին դպրոց չեն թողել․ աշակերտները դասադուլ են հայտարարել

12/10/2026

Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային անվտանգությունը

12/10/2026

Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք

12/10/2026

Վրաստանի հայտնի զբոսաշրջային գնացքը դեկտեմբերին կվերսկսի երթևեկությունը

12/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)