07-07-2026 / 05:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերականգնել է իր գործունեությունը

2024/07/16 17:36
Իրան, Քաղաքականություն

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև անցկացված բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում: Դեսպանն ու դեսպանության ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ իրանական կողմը «համապատասխան միջոցներ է ձեռնարկել դեսպանատան նոր շենքի դիմաց դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ: Սպասվում է, որ այն մոտ ժամանակներս կվերսկսի գործունեությունը։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել էր զինված հարձակումը՝ այն որակելով որպես ահաբեկչություն և պահանջել սկսել անհապաղ հետաքննություն ու պատժել մեղավորներին: Հունվարի 29-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները՝ ընդամենը 53 մարդ, տարհանվել էին Բաքու: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: Անցյալ տարվա հոկտեմբերին դեսպանատան վրա զինված հարձակում գործած անձին իրանական կողմը մահապատժի էր դատապարտել։

Նախորդ Լուրը

«Զանգեզուրի միջանցք» ծրագրի հարցում Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են ազդել Իրանի դիրքորոշումների վրա. Հայաստանը պետք է ակտիվ լինի. Արմեն Պետրոսյան

Հաջորդ Lուրը

Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 ամսում. Hürriyet

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026
Միջազգային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026
Մերձավոր Արևելք

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 ամսում. Hürriyet

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)