26-05-2026 / 02:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով. ՀՀ-ում Կանադայի դեսպան

2024/08/16 11:17
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը:

«Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորել ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Հաղորդվում է, որ մարզպետ Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

«Դեսպանի առաջին այցը Սյունիք ճանաչողական է, ու նա մարզին առնչվող մի շարք հարցեր ուղղեց Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը հյուրին ներկայացրեց Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ընդհանուր  անվտանգային իրավիճակը, զարգացման հնարավորությունները և այլն»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Էնդրյու Թըրները նշել է, որ կարևորում է մայրաքաղաքից դուրս նաև ՀՀ մարզերին ծանոթանալն ու համագործակցությունը, իսկ Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով։ 

Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել աշխատանք տանել կանադացի ներդրողների ու մարզի տնտեսվարողների միջև գործընկերային կապեր զարգացելու ուղղությամբ։

«Քննարկվեցին հնարավոր հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս, որոնց ուղղությամբ երկուստեք աշխատանք կտարվի։ 

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելեց նաև Կապանի օդանավակայան, ծանոթացավ նրա աշխատանքին, եղավ Կապանի երկրագիտական թանգարանում ևս»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախորդ Լուրը

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել». ՀՀ ՊՆ

Հաջորդ Lուրը

Ծագումով հայ բելգիացի գործիչը բարոնի աստիճան է ստացել Ֆիլիպ թագավորի կողմից

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026
Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Հայաստան

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Հաջորդ Lուրը

Ծագումով հայ բելգիացի գործիչը բարոնի աստիճան է ստացել Ֆիլիպ թագավորի կողմից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)