25-08-2026 / 13:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Լիբանանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա

2024/09/19 12:29
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Թեհրանն ահաբեկչություն է համարում Լիբանանում կապի միջոցների պայթեցումը և կատարվածի պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի առաքելությունից ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է սաբոտաժի և ահաբեկչության այս գործողությունը։ Իսրայելական ռեժիմը լիակատար պատասխանատվություն է կրում նման սարսափելի հանցագործությունների կատարման համար», – ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, սնվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր ասամբլեային ուղղված նամակում:

Իրանի առաքելությունում կարծում են, որ Իսրայելի գործողություններն ուղղված են տարածաշրջանային լարվածության սրմանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։

Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։

Այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:

Source: Sputnikarmenia
Նախորդ Լուրը

Վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի կյանքի կոչման կարևորությունը․ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդ Lուրը

Բեյրութում Իրանի դեսպանատունը կեղծ է անվանել The New York Times հրապարակումը

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը մինչև 10 մլն դոլար պարգև է խոստանում ԻՀՊԿ հինգ բարձրաստիճան հրամանատարների մասին տեղեկությունների համար

25/08/2026
Անվտանգություն

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել

25/08/2026
Հաջորդ Lուրը

Բեյրութում Իրանի դեսպանատունը կեղծ է անվանել The New York Times հրապարակումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

25/08/2026

ԱՄՆ-ը մինչև 10 մլն դոլար պարգև է խոստանում ԻՀՊԿ հինգ բարձրաստիճան հրամանատարների մասին տեղեկությունների համար

25/08/2026

Թուրքիայի նախագահական. Փոքրամասնությունների դպրոցների նկատմամբ օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում

25/08/2026

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)