04-12-2025 / 19:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Ազգային տոնի առիթով

2024/09/23 14:49
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: 

ՀՀ կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը՝ հիմնվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կարճ ժամանակահատվածում գրանցած զգալի հաջողությունների վրա: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»։

Ազգային տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: 

«Ձերդ Արքայական Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր այս կարճ ժամանակահատվածում երկկողմ փոխգործակցության տարբեր բնագավառներում գրանցված շոշափելի առաջընթացը: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել ընդլայնել Հայաստան–Սաուդյան Արաբիա երկկողմ օրակարգը՝ զարգացնելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում», -նշված է ուղերձում: 

Նախորդ Լուրը

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հաջորդ Lուրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի հարցերով քաղաքական տնօրենին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի հարցերով քաղաքական տնօրենին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)