06-07-2026 / 07:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պատրաստ ենք համագործակցել նաև եվրոպական երկրների հետ. Իրանի նախագահը՝ Մակրոնին

2024/09/25 11:51
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպել են Իրանի ու Ֆրանսիայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Մասուդ Փեզեշքիանը: Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը խոսել է «սիոնիստական ռեժիմի հանցագործությունների» մասին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան կարող է դեր խաղալ դրանց դադարեցման գործում: Նա շեշտել է, որ Իսրայելի գործողությունների շարունակումը իրավիճակը կարող է դուրս բերել վերահսկողությունից:

«Մենք հետամուտ ենք այնպիսի աշխարհի կառուցմանը, որը հիմնված է խաղաղության և բոլոր մարդկանց արժանապատվության պահպանման վրա, և,ըստ այդմ, պատրաստ ենք համագործակցել և փոխգործակցել նաև եվրոպական երկրների հետ»,- Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ցանկացել և չի ցանկանալու:

«Մենք, իհարկե, շարունակելու ենք զարգացնել մեր պաշտպանական կարողությունները, քանի որ Գազայում իրադրությունը մեր և աշխարհի բոլոր երկրների համար խրատական դաս է, որ եթե ուժեղ չլինենք, սիոնիստական հանցագործ ռեժիմը նույն կերպ կարող է մեզ վրա հարձակվել: Բայց մենք պատրաստ ենք երկխոսել և փոխգործակցել Իրանի զարգացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- ասել է Իրանի նախագահը:

Իր հերթին Մակրոնը անհանգստությունն է հայտնել տարածաշրջանում իրադրության կապակցությամբ և դատապարտել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը:

Նախորդ Լուրը

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանը. ԱՄՆ փոխնախագահ

Հաջորդ Lուրը

Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)