05-07-2026 / 23:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը Վրաստանի կառավարությանը կոչ է արել հետաքննել ընտրություններում տեղ գտած հնարավոր խախտումները

2024/10/30 11:45
Վրաստան, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Վրաստանում «ժողովրդավարության վերջին հետընթացի» առնչությամբ՝ կապված երկրում «ռուսական օրենքներն արտացոլող օրենսդրության ընդունման» հետ, և կոչ է արել հետաքննել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում անցկացնել ընտրությունների ընթացքում բոլոր խախտումների թափանցիկ հետաքննություն, չեղյալ հայտարարել օրենքները, ներառյալ, այսպես կոչված, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը, և անհապաղ ներառական երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների արդարության վերականգնման շուրջ», – ասված է հայտարարության տեքստում։

Բայդենը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել են «վարչական միջոցների չարաշահման, ընտրողների ահաբեկման և հարկադրման դեպքեր»։ Նա նշել է, որ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ կերպով արտահայտելու իրենց տեսակետն ընտրությունների անցկացման վերաբերյալ, և որ անկախ միջազգային և տեղական դիտորդները «չեն ասել, որ դրանք եղել են ազատ և արդար»:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը վաղուց «աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին»:

Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել նաև ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

Նախորդ Լուրը

Թուրքիայի պաշտպանության նախարարի ու Պենտագոնի ղեկավարի միջև կայացել է հեռախոսազրույց

Հաջորդ Lուրը

Վրաստանում հետաքննություն են սկսել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանում հետաքննություն են սկսել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)