05-07-2026 / 19:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

2024/11/11 14:12
Ադրբեջան, Քաղաքականություն

Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը, իսկ միջոցառմանը մասնակցելուց հրաժարված շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ադրբեջանական ավտորիտարիզմի:

Նա կոչ է արել միանալ Կովկասում տարածվող ավտորիտարիզմի և շահագործման ալիքի դեմ շարժմանը: «Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում: Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ռեժիմը՝ Ալիևի գլխավորությամբ, մարդկանց ճնշման տակ է պահել՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը»,- գրել է Գրետա Թունբերգն Ինստագրամում։

Էկոակտիվիստի համոզմամբ՝ «Տարածաշրջանի ավտորիտար վարչակարգերն ուժեղացնում են վերահսկողությունը, ճնշում են այլակարծությունը, սեփական ժողովրդին և պատերազմն ու հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտումներն օգտագործում են՝ արդարացնելու դաժան քաղաքականությունը: Նրանք, ովքեր բարձրաձայնում են՝ լրագրողներ, ակտիվիստներ, գիտնականներ, հաճախ ենթարկվում են բանտարկության և բռնության»։

Թունբերգը մեղադրել է նաև Հավաքական Արևմուտքին, որը, ըստ նրա, շարունակում է լեգիտիմացնել և ֆինանսավորել ճնշող վարչակարգերը՝ հանուն էներգիայի և շահույթի:

«Ռեսուրսների դիմաց աչք փակելով ճնշումների վրա՝ արևմտյան տերությունները մեղսակից են դառնում բռնաճնշումներին և տառապանքներին, որոնց բախվում են Կովկասի ժողովուրդները:

Կովկասյան ֆեմինիստական ​​հակապատերազմական շարժումը պահանջում է ավտորիտարիզմի, պատերազմի և կապիտալիստական ​​ագահությունից զերծ ապագա: Մենք պաշտպանում ենք իրական ազատությունը, հավասարությունը, արդարությունը և մի տարածաշրջան, որտեղ առաջին տեղում մարդիկ են, ոչ թե շահույթը»,- հայտարարել է շվեդ էկոակտիվիստը: 

Նախորդ Լուրը

Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը, համաշխարհային մի շարք առաջնորդներ հրաժարվել են մասնակցել միջոցառմանը

Հաջորդ Lուրը

Իրանը կոչ է արել Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից՝ Սիրիային հարված հասցնելուց հետո

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026
Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանը կոչ է արել Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից՝ Սիրիային հարված հասցնելուց հետո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)