05-07-2026 / 09:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ-ն մեկնաբանել է Ուշակովի հայտարարությունը, թե ԵԱՏՄ գագաթնաժողովը ՌԴ-ում անցկացնելու որոշումը կայացվել է Հայաստանի խնդրանքով

2024/11/28 09:35
Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Հայաստանի խնդրանքով դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ուշակովի հայտարարությանը և հարցին, թե ինչո՞ւ նիստը Հայաստանում չի անցկացվելու՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, Բադալյանը պատասխանեց․  

«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին  Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԵԱՏՄ-ում 2024 թվականին նախագահում է Հայաստանը։ Ուշակովը նաև ասել էր, որ գագաթնաժողովը ՌԴ-ում անցկացնելու որոշումը կայացվել է Հայաստանի խնդրանքով։ 

Նախորդ Լուրը

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը

Հաջորդ Lուրը

Իրանի համար կարևոր է Ջոլֆայից դեպի Նախիջևան և Երևան երկաթուղային կապը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026
Հայաստան

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026
Թուրքիա

Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ նախարարական համաժողովին

03/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի համար կարևոր է Ջոլֆայից դեպի Նախիջևան և Երևան երկաթուղային կապը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)