Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ընթացքում
«Աստանայի ֆորմատը մասնակիցների օգտակար կառույց է։ Մենք բավականին մտահոգված ենք. Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հալեպում և նրա շրջակայքում, ես խոսեցի Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների հետ։ Պայմանավորվեցինք փորձել հանդիպել այս շաբաթ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հանդիպել Դոհայում՝ միջազգային համաժողովի շրջանակում»:
Ըստ Ermenihaber-ի Լավրովը հույս է հայտնել, որ քննարկվի ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբ նահանգի շուրջ պայմանավորվածությունների խստիվ կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը, քանի որ Իդլիբն դարձավ այն վայրը, որտեղից ահաբեկիչները շարժվեցին Հալեպը գրավելու համար:
Նա հավելել է, որ 2019 և 2020 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիային թույլ են տվել վերահսկել իրավիճակը Իդլիբի դեէսկալացիայի գոտում և առանձնացնել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը ընդդիմությունից, որը ւսը ռուս նախարարի՝ ահաբեկչական չէ և համագործակցում է Թուրքիայի հետ.
«Ըստ ամենայնի, դա դեռ տեղի չի ունեցել»,- պարզաբանել է Լավրովը։