06-07-2026 / 16:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը վերադիրքավորվում է տարածաշրջանային նոր իրողությունների համապատկերում

2025/01/08 15:16
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների համապատկերում, որոնցում գերիշխող գործոնն անորոշությունն է։
Ըստ այդմ.

  1. Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանն ավելի է կարծրացնում իր դիրքորոշումը՝ հանդես գալով կրկին առավելապաշտական և անզիջում դիրքերից, ինչպես նաև գործիքակազմում կրկին առաջնային պլան մղելով ուժի, ուժի սպառնալիքի կիրառման, շանտաժի, քաղաքական պարտադրանքի մեխանիզմները։
  2. Հայաստանի, նրա տարբեր ժամանակների իշխանությունների, ընդհանրապես հայ հասարակաության վերաբերյալ թշնամական հռետորաբանությամբ Ադրբեջանի առաջնորդը փոխում է նաև երկոսության միջավայրը, որը 2024թ. ողջ ընթացքում համեմատաբար դրական էր՝ բնականաբար հիմնականում COP29-ի պատճառով։
  3. Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում հնչեցված շեշտադրումներից ակնհայտ է դառնում, որ այդ երկիրը պատրաստվում է նաև շատ ավելի մասշտաբային՝ տարածաշրջանային պատերազմի՝ Իրանի հակառակորդների համատեղ գործողության պարագայում։
  4. Ադրբեջանի նման վերադիրքավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գլոբալ և տարածաշրջանային մի շարք ելակետային փոփոխականների փոփոխությամբ, որոնցից առանցքայինն ԱՄՆ-ում նոր վարչակազմի պաշտոնանավարման մեկնարկն է արդեն մի քանի օրից և Բաքվի գլխավոր դաշնակցի՝ Անկարայի դիրքերի աննախադեպ ամրապնդումը մեծ տարածաշրջանում։
  5. Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին՝ Հայաստանին ուղղված միակողմանի պահանջների առաջքաշման տեսքով։ Դրանք դրսևորվելու են սահմանազատման, ապաշրջափակման(«Զանգեզուրի միջանցք»), Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների («Արևմտյան Ադրբեջան») շուրջ գործընթացներում։
  6. Իսկ Ադրբեջանի նոր դիրքավորման դեմ անհրաժեշտ մարտավարությունը կառուցողականության ֆոնի ներքո Հայաստանի դիրքերի համարժեք կարծրացումն է։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026
ԱՄՆ

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Միջազգային

ԵՄ-ն օրերի ընթացքում կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

06/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

06/07/2026

ԵՄ-ն օրերի ընթացքում կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)