Թուրքիայի արտգործնախարար Հ․ ֆիդանը հանդիպում է ունեցել մեդիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ունեցած ելույթում Հարավային Կովկասի հարցին:
«Մինչ խոսք է բացվել թյուրքական աշխարհից, հնարավոր չէ առաջ անցնել՝ առանց անդրադառնալու մեր երկրի համար Հրվ․ Կովկասի կրիտիկական կարևորությանը։ Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը։ Այս գործընթացում Ադրբեջանի հետ ուս-ուսի ենք գործում։
Հավատում եմ, որ Հայաստանն էլ երկարաժամկետ ռազմավարական ըմբռնումով է գործելու։ Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այդ ուղղությամբ։ Այն, որ նա խաղաղությանը կողմ դիրքորոշում է հայտնում, նպաստում է գործընթացի դրական առաջընթացին, դա արձանագրում ենք։ Շարունակում ենք մեր աջակցությունը կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ բերելու է մեր տարածաշրջանի զարգացման գործում օրինակը չունեցող նոր հնարավորություններ։ 2024թ․-ին այս ըմբռնման դրսևորումը հանդիսացող 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը կոնկրետ նախագծերով զարգացնելու և ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ առաջընթաց ենք ապահովել»,- նշել է Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության համար պատմական հնարավորության պատուհան է բացվել։