03-02-2026 / 17:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Բաքուն վստահ լիներ իր իրավական դիրքորոշումների վրա, ապա դատական գործընթացները դադարեցնելու գաղափարն առաջ չէր քաշի. Եղիշե Կիրակոսյան

2025/01/10 16:18
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը վստահ լիներ իր իրավական դիրքորոշումների վրա, ապա միջազգային դատական ատյաններում գործընթացները դադարեցնելու մասին գաղափարն առաջ չէր քաշի։ Այս մասին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե կխանգարի՞ արդյոք միջազգային իրավական վեճերի առկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը նկատեց, որ այդ հարցի շուրջ առայժմ պետք չէ շտապել և մեկնաբանություններ կատարել։ 

«Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում․ ինձ թվում է, որ պատասխանն արդեն պարզ է»,- ասել է Կիրակոսյանը։

Վերջինս վստահություն հայտնել է, որ Հայաստանի կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի հայցն Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա միտված է նաև հնարավոր պատերազմը կանխարգելելուն, որովհետև ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը և արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը  և պատերազմի կանխարգելմանը։

«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով՝ իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Ընդհանրապես, երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև ուժի կիրառումը բացառել է նշանակում, պատերազմը կանխարգելել է նշանակում»,- ասել էԵղիշե Կիրակոսյանը։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն առաջարկում է երկարաձգել ՀՀ-ում իր դիտորդական առաքելության գործունեության ժամկետը

Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հայաստան

Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

03/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

03/02/2026

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)